18-րդ դարի բժիշկները պնդում էին, որ չափից շատ շոկոլադ օգտագործելը հանգեցրել էր այն բանին, որ կանանց հիստերիայի մեծ ալիք է բարձրացել ժամանակին:

Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի հետազոտողները տեղեկացնում են, որ 18-րդ դարի Նոր Իսպանիայի (այժմ Հարավային և Կենտրոնական Ամերիկաների տարածքում) բժիշկները կարծում էին, թե ժամանակի հասարակության կանանց տանջող հիստերիայի պատճառը շոկոլադն էր: Համալսարանի պրոֆեսոր Մաուրիսիո Սանչես Մենչերոն և պրոֆեսոր Թերեզա Օրդորիկան նշում են, որ Նոր Իսպանիայի բժիշկների կարծիքով` շոկոլադը «կյանքը պարապության մատնելու ախտանիշն» էր:

Նոր աշխարհում հայտնաբերված կակաոն միանգամից մեծ ժողովրդականություն ստացավ: Այն օգտագործվում էր տաք և սառը վիճակում` զուտ հաճույքի և նույնիսկ բուժիչ նպատակներով` տեղեկացնում են Պատմական գիտությունների, տեխնոլոգիաների և բժշկության համաշխարհային կոնգրեսի Մանչեսթերի համալսարանի հետազոտողները:
Ժամանակակից բժիշկ Խոսե Իգնասիո Բարտոլաչեն հրապարակել է մի հոդված, որտեղ նկարագրում է, թե ինչպես է ժամանակին «հիստերիա հիվանդությունը» տանջել կանանց:
Միանձնուհիներն ավելի շատ կարող էին շոկոլադի «զոհ» դառնալ, քանի որ հարաբերական ճոխության մեջ էին ապրում և կարող էին օգտագործել այնքան, ինչքան կցանկանային` անկախ դրա արժեքից: Մասամբ այս պատճառով միանձնուհիների համար հատուկ կանոններ մշակվեցին շոկոլադի չափավոր օգտագործման համար:

Սակայն պրոֆեսոր Օրդորիկան նշում է, որ այն կարող էր հակառակ ազդեցությունը ունենալ` ավելի սրելով հիստերիան:

Նա բացատրում է, որ ներկայացվող հիստերիան բարոյական պնդում էր կանանց ֆիզիկական ներքին թուլության և հույզերի ու մտքերի անկառավարելիության մասին. վիճակներ, որոնք արտացոլվում էին նրանց գործողություններում, կեցվածքում և վերաբերմունքում:

Ինչպես նշում է պրոֆեսորը, կարելի է նկատել, որ արևմտյան կրոնական և բժշկական դատողություններում հաճախ էին նկարագրվում կանանց այս վիճակները: Շատերը նշում են, որ կանանց հիստերիայի մասին պնդումներն ուղղակի միջոց են հանդիսացել կանանց թուլությունը բժշկական տեսանկյունից արդարացնելու համար:

Այնուամենայնիվ, կանանց կողմից շոկոլադի անհամաչափ օգտագործումը իսկապես կարող էր հանգեցնել տարբեր առողջական խնդիրների, որի պատճառով էլ նոր կանոններ ու սահմանափակումներ սկսվեցին կիրառվել ինչպես միանձնուհիների համար, այնպես էլ այլ կանանց: Ահա այսպիսի գիտական բացատրություն է տրվում ժամանակակից բժիշկների կողմից, թե ինչու է ժամանակին շոկոլադի օգտագործումը սահմանափակվել կանանց համար: