«Նախօրեին տեղեկատվություն եղավ, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի առանձնատան մոտ միջադեպի ժամանակ վիրավորված Արտակ Բուդաղյանը, ով այս գործով անցնող միակ մեղադրյալն է, հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ վերջինիս ԼՂՀ կատարելիք այցի ժամանակ։ Երեկ, երբ փորձում էին հանդիպման մանրամասները ճշտել, մասնավորապես՝ ինչ է խոսվել դրա ժամանակ, մարզպետի տան մոտ տեղի ունեցածին և քրեական գործին անդրադարձ եղե՞լ է, թե ոչ, Արտակ և Ավետիք Բուդաղյանների հայրը՝ Էմիլ Բուդաղյանը հետևյալ պատասխանը տվեց. «Զորավարժությունների ժամանակ են հանդիպել, մասնավոր զրույց չի եղել»։

Հարցին՝ իսկ հնարավոր չէ՞ր մասնավոր զրույց կազմակերպել, մանավանդ որ ավագ Բուդաղյանը մի քանի անգամ Սերժ Սարգսյանին անպատասխան մնացած նամակ է ուղղել, Էմիլ Բուդաղյանն ասաց, թե նման միջոցառման ժամանակ դա հարմար չէր»,–գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։