ԱՄՆ Միսուրի նահանգի Կանզաս Սիթի քաղաքի բնակչուհին ադամանդներով ամուսնական մատանին փոխարինել է ամերիկյան ֆուտբոլի տոմսերի հետ: Մեկ այլ կին այդ նույն մատանիով ամուսնության առաջարկություն է ստանալու: Արտասովոր գործարքի մասին պատմել է Kansas city star պարբերականին:

Վաճառողի անունը չի նշվում, իսկ գնորդը եղել է ոմն Ռասթի Ջոնսի հետ: Մատանու փոխարինման առաջարկությունը հետաքրքրել է գնորդին այն պատճառով, քանի որ պատրաստվել է առաջարկել իր սիրտն ու ձեռքը  իր ընկերուհուն:

Մատանու և տոմսերի փոխարինումը տեղի է ունեցել ոսկերչական խանութում: Մատանին վաճառողի կողմից գնահատվել է 3.100 դոլար, իսկ խանութում 2.800: Գնորդը այդ պայմանին համաձայնվել է և մատանու փոխարեն հանձնել է «Սան-Դիեգո Չարջերսի» դեմ «Չիֆսի» դեկտեմբերյան խաղի երկու տոմս և «Դենվեր Բրոնքոսի» դեմ խաղի չորս տոմս:

Փոխարինման մասնակցուհին հետագայում պարբերականին մեկնաբանել է, որ մատանին իրեն անհրաժեշտ չէր, քանի որ ստացել է նախորդ ամուսնուց, իսկ տոմսերը պատրաստովում է նվիրել նոր ամուսնուն վերջինիս 40 ամյակի կապակցությամբ: Իսկ Ջոնսը պատրաստվում է կիրակի օրը խնջույք կազմակերպել իր սիրելի ակումբի պատվին, որտեղ էլ պատրաստվում է ամուսնության առաջարկություն անել ընկերուհուն: