Նոյեմբերի 18-ին, ժամը 00.34-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Անդրանիկի փողոցում այրվում են ավտոմեքենաներ:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.55-ին, մարվել՝  01.08-ին:

Պարզվել է, որ Անդրանիկի փողոցի թիվ 123 շենքի մոտակայքում այրվել է կայանված «Մերսեդես» մակնիշի 81 ՏՏ 100 պետհամարանիշով ավտոմեքենան ամբողջությամբ և «ՎԱԶ-2121» մակնիշի 85 OD 888 պետհամարանաիշով ավտոմեքենայի շարժիչի հատվածը, դիմապակին, առջևի երկու նստատեղերը:

 

Լուսանկարը` mes.am