Նոյեմբերի վերջին Վիլյնուսում սպասվելիք «Արևելյան գործընկերություն» գագաթնաժողովը կարող է դառնալ պատմական: Այս կարծիքն է հայտնել Եվրահանձնաժողովի ղեկավար Խոսե Մանուել Բարոզզոն: DW փորձել է կանխագուշակել, թե արդյոք կիրականան հույսերը:
Հետխորհրդային պետությունների հետ սերտ բարեկամական հարաբերությունների զարգացումը Եվրամիությունում նրանք լիարժեք անդամակցության հնարավորության բացակայության պայմաններում ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագրի հիմնական բնույթն է, որի հետագա գագաթնաժողովը տեղի է ունենալու նոյեմբերի 27-28-ը Վիլյնուսում: Վայրի ընտրությունը կապված է ԵՄ-ում Լիտվիայի նախագահությամբ:

2009 թվականին Պրահայի գագաթնաժողովի ժամանակ հաստատված գլխավոր նպատակներից մեկը «քաղաքական ասոցացման և հետագա տնտեսական ինտեգրացիայի արագացման համար» պայմանների ստեղծումն էր:
Ծրագրի անդամներ դարձան սկզբից վեց հետխորհրդային պետություն, երեքը Արևելյան Եվրոպայում(Բելառուս, Մոլդովա, Ուկրաինա) և երեքը Հարավային Կովկասում(Ադրբեջան, Հայաստան և Վրաստան): Ռուսաստանին նույնպես հրավիրել էին, սակայն նա հրաժարվեց:
Վիլյնուսի գագաթնաժողովի ժամանակ կարևոր իրադարձություն կարող էր դառնալ Կիևի հետ ԵՄ ասոցացման համաձայնագրի ստորագրումը: Կիևի կառավարությունը արդյունքում ստացել է ամենամեծ ֆինանսական օժանդակությունը, որը երկու անգամ մեծ է Մոլդովային և երեք անգամ Վրաստանին տրամադրվող օգնությունից: Ուկրաինան առաջինը ավարտեց ասոցացման համաձայնագրի հետ կապված բանակցությունները, որը ենթադրում է ազատ առևտրի գոտու ստեղծում: Այն տեղի ունեցավ 2011 թվականի վերջին: Սակայն գործընթացները և մեղադրական դատավճիռը նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի նկատմամբ, ինչպես նաև մյուս ընդդիմադիրների դեմ հարուցված քրեական գործերը, առաջ բերեցին ԵՄ-ի քննադատությունը: 2012 թվականին Բրյուսելը հետաձգեց փաստաթղթի վավերացումը: Վիլյնուսում ԵՄ և Ուկրաինան ցանկանում են այն ստորագրել, սակայն դա տեղի կունենա միայն արդարադատության համակարգում բարենորոգումներ կատարելուց, մասնավորապես Յուլիա Տիմոշենկոյից բանտից ազատ արձակելուց հետո:
Ուկրաինայի տեղը կարծես կարող է գրավել Մոլդովան, որը ավելի հետևողական եղավ ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրման հարցում:
Մոլդովայից հետ չի մնում նաև Վրաստանը, որը նույնպես ծրագրում է վավերացնել ասոցացման համաձայնագիրը Վիլյնուսում և այն ստորագրել 2014 թվականին: Ներկայիս գագաթնաժողովին Վրաստանը ներկայացնելու է նորանշանակ նախագահ Գեորգի Մարգելաշվիլին:
Չորրորդ պետությունը, որ հետաքրքրություն էր ցուցաբերում փաստաթղթի ստորագրման ուղղությամբ Հայաստանն էր: Ամռանը Երևանը և Բրյուսելը ավարտեցին բանակցությունները և պատրաստվում էին վավերացնել համաձայնագիրը Վրաստանի և Մոլդովայի նման գագաթնաժողովի ժամանակ և ստորագրել այն 2014 թվականին:
Սակայն սեպտեմբերին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսստանում հանդիպեց իր գործընկերոջ Վլադիմիր Պուտինի հետ: Դրանից հետո Հայաստանը որոշեց հետ կանգնել Եվրամիության հետ հարաբերությունների խորացումից՝ հայտարարելով, որ ցանկանում է անդամակցել Մաքսային Միության հետ:
Հայաստանի հարևան Ադրբեջանը Վիլյնուսում ոչինչ չի պատրաստվում ստորագրել, սակայն չի պատրաստվում նաև մտնել Մաքսային միություն: Բրյուսելի հետ Բաքվի հարաբերություններում գերակշռում է էներգետիկան: 2013 թվականի հունիսին «Շահ Դենիզ» կոնսորցիումը որոշում կայացրեց, թե ինչպես է կազմակերպել գազի տեղափոխումը Ադրբեջանից Եվրոպա: Դրանով ԵՄ հույս ունի պակասեցնել կախվածությունը Ռուսաստանից:
Գուցե հենց այդ պատճառով չնայած Ադրբեջանում վերջերս տեղի ունեցած նախագահական ընտրությունների հետ կապված քննադատությունների, որոշում է կայացվել Իլհամ Ալիևին հրավիրել Վիլնյուսի գագաթնաժողովին:
Իսկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին Վիլյնուսում «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի ժամանակ չեն ցանկանում տեսնել: Սապսվում է, որ երկիրը ներկայացնելու է ԱԳՆ-ի ղեկավարներից մեկը: