«Աշխատանքի պետական տեսչության մի խումբ աշխատակիցներ հայտնվել են լուրջ խնդրի առաջ։ Երեկ «Ժողովուրդ»–ի խմբագրություն ահազանգած աշխատակիցները հայտնեցին, որ առողջապահության նախարարությունը տեսչության մոտ 20 աշխատակիցների անհիմն կերպով հեռացրել է աշխատանքից, ավելին, մինչ օրս չի վճարել նրանց աշխատավարձը. «Իրենց ծանոթ, բարեկամ մարդկանց են ընդունում, անգամ հղի մի կնոջ էլ են հեռացրել աշխատանքից։ Սա վերաբերմունք չէ, ինչո՞ւ չեն վերահսկում, թե ինչ է կատարվում»։ Պարզաբանում ստանալու նպատակով դիմեցինք ՀՀ առողջապահության նախարարություն, որտեղից հայտնեցին.

«Մինչ քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվ ուղարկելը ՀՀ աշխատանքի պետական տեսչության աշխատողները եղել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի աշխատողներ, հետևաբար նրանց վարձատրությունը պետք է կատարվեր սոցապնախարարության աշխատակազմի կողմից»։ Դիմեցինք նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որտեղից էլ խորհուրդ տվեցին դիմել առողջապահության նախարարություն։ Ու մինչ նախարարությունները պատասխանատվությունը գցում են միմյանց վրա, մեզ դիմած ՀՀ քաղաքացիները ստիպված են «սոված օր անցկացնել»»,–գրում է «Ժողովուրդ» թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։