Այսօր Նոյմեբերի 15-ին տեղի ունեցավ դատական նիստ Կոմիտաս 5-ի ապօրինի շինարարության գործով:

Կոմիտաս 5-ի բնակիչները միջնորդություն ներկայացրեցին, որ իրենց փաստաբան Անուշավան Նիկողոսյանը չի կարող ներկա գտնվել դատական նիստին այդ իսկ պատճառով դատական նիստը պետք է հետաձգել: Դատարանը չընդունեց միջնորդությունը:

Լիբեր ՍՊԸ- ի փաստաբանը միջնորդություն ներկայացրեց, որ այդ կազմակերպությանը վնասներ է կրել շինարարությունը կասեցնելու և արգելանք դնելու պատճառով և այդ վնասների փոխահատուցումը պարտավոր են տալ քաղաքացիները: Դատական նիստին նաև ներկա էր քաղաքապետարանի կողմից ներկայացված իրավաբան, ով լրիվ իրավաչափ համարեց Լիբեր ՍՊԸ-ի պահանջ:

Այն հարցին, թե ինչու քաղաքապետանաից Լիբեր ՍՊԸ չի պահանջում վնասների փոխհատուցում անօրինական շինարարության թույլտվություն տալու համար, կազմակերպության ներկայացուցիչը պարզաբանեց, թե շինարարությունը կասեցվել է ոչ թե քաղաքապետարանի պատճառով, այլ քաղաքացիների:

Դատավոր Ռուզաննա Հակոբյանը բավարարեց միջնորդությունը և պարտավորեցրեց 3 օրվա ընթացքում եթե սույն գումարը չի վճարվում, արգելանքնը շինարարության վրայից հանվում է:
Պետք է նշել, որ սույն դատավորը արգելեց տեսանկարահանել դատարական նիստը՝ հղում չանելով որևէ հոդվածի:
Դատական նիստը ձայանգրվել է և ներկայացնում ենք "դռնբաց" նիստի ձայնագրությունը:

Հիշեցնենք, որ չկա հոդված վարչական օրենսգրքում, որով արգելվում է տեսաձայանգրություն իրականացնել դռնբաց դատական նիստի ժամանակ, այն պարագայում, երբ այս գործը աղմկահարույց գործերից մեկն է ասօրվա քաղաքական, քաղաքացիական դաշտում:
Փաստացի, որևէ իրավական ճանապարհ համակարգը չի թողնում քաղաքացու պայքարելու համար: Քաղաքացին կրկին մնաց անարդարության ձեռքը մեն-մենակ:

Տեսանյութը` Lragir.am-ի: