Սադախլոյի մաքսային-անցումային կետի միջոցով Հայաստանից Վրաստան է շարժվել 467 տոննա կարտոֆիլով 17 ավտոմեքենա:
Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության տեղեկատվությամբ Սադախլոյի մաքսային կետում նախնական քննության ժամանակ հայտնաբերվել են Ralstonia solanacearum վնասակար միկրոօրգանիզմներով կարտոֆիլի վարակ: Լաբորատոր հետազոտության արդյունքները հաստատել են, որ 467 տոննա կարտոֆիլը վարակված է գորշ փտումով: Այս մասին հայտնում է Грузия Online-ը: 
Վրաստանի կառավարության կանոնադրության համաձայն վարակված ապրանքը հետ է վերադարձվելու արտահանում կազմակերպած երկիր: