ԵԱՀԿ գործող նախագահ Ուկրաինայի ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարան ողջունել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որը տեղի է ունեցել երեկ Վիենայում:

«Ես հավատում եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բարձր մակարդակի բանակցությունները կնպասի կողմերի միջև վստահության և փոխադարձ փոխըմբռման ուժեղացմանը և դրական ազդակ կհանդիսանա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների գործընթացի համար»,- նշել է Կոժարան:

«Մենք հավատում ենք, որ այսպիսի բանակցությունները երաշխիք կհանդիսանան խաղաղության, կայունության և տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորությունների առաջացման համար: Ուկրաինական նախագահությունը պատրաստ է հետագայում ևս օժանդակել Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով պարբերական բանակցություններ հաստատելու նպատակով,որը ուղղված կլինի միջազգային իրավունքի հիման վրա Լեռնային Ղարաբաղի խաղաղ և համապարփակ կարգավորման հասնելուն»,- ասել է նա: