Նախագահների յուրաքանչյուր հանդիպում կարող է հիմք հանդիսանալ բանակցային գործընթացում նոր փուլ սկսելու համար, սակայն մինչև այժմ տեղի ունեցածը ինձ մոտ վատատեսություն է առաջացնում, քանի որ թե Ադրբեջանը, թե Հայաստանը չեն փորձում իրենց բնակչությանը պատրաստել նոր փուլին:

Այս մասին հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը՝ մեկնաբանելով Վիենայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև հանդիպման մասին: Հաղորդում է Haqqin.az գործակալությունը:
Նա գտնում է, որ նախորդ հանդիպումները անարդյունավետ են եղել այն պատճառով, որ նախագահների դիրքորոշումը նմանվում է միայն մեկ կետով՝ միջազգային հասարակությանը և Մինսկի խմբին մեղադրել հակամարտությունը լուծելու անկարողության մեջ:
Այս պարագայում վերադառնալով իրենց երկիր նրանցից յուրաքանչյուրը նշում է, որ նրանցից յուրաքանչյուրը չի զիջել մրցակցին: Եթե կրկին արդյունքը այդպիսին լինի, ապա Մինսկի խումբը պետք է մտածի, թե ինչքան լուրջ են կողմերը տրամադրված բանակցություններին: Արդյոք բանակցությունները իմիտացիայի չեն վերածվում: Նա նաև նշել է Թուրքիայի դերը հակամարտության կարգավորման համար: Նախկին դեսպանը գտնում է, որ եթե Թուրքիան կարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ, ապա դա կօգնի բանակցային գործընթացին:
«Մի քանի տարի առաջ Թուրքիան մոտ էր դրան, սակայն Ադրբեջանը խոչընդոտեց գործընթացին: Հաշվի առնելով նախագահ Ալիևի դիրքորոշմանը, որը արտահայտվել է Թուրքիա կատարած այցի ժամանակ, դժվար է լինել վատատես»,- նշել է նա: