Տարվա ամենասեքսուալ տղամարդ Peaople ամսագրի կողմից ճանաչվել է Maroon 5 խմբի մենակատար Ադամ Լևինը: Անձամբ «տարվա տղամարդը» հայտնել է, որ նա մեծ անակնկալի է եկել՝ իմանալով, որ իրեն են ճանաչել այդպիսին:

«Որպես երաժիշտ դու երևակայում ես, որ կստանաս Գրեմմի մրցանակ, սակայն այսպիսի տիտղոսի մասին ես ընդհանրապես չեմ մտածել: Ես մեծ անակնկալի էի եկել, անգամ ինձ թվում էր, որ դա հումոր է: Սակայն դա հումոր չէ և դա հիանալի է»,- խոստովանել է Լևինը:
People ամսագրին Լևինը ընդարձակ հարցազրույց է տվել, որտեղ պատմել է, որ սիրում է երբեմն քայելել ամբողջությամբ մերկ և երբեմն արտասվում է սենտիմենտալ կինոնկարներից(դրանցից մեկն է Սթիվեն Սփիլբերգի «Այլմոլորակայինը»): Ինչ վերաբերվում է սիրային հարաբերություններին, ապա ամենասեքսուալ տղամարդը ունի ընկերուհի,ով Նամիբիայից մոդել Բեհաթի Փրինսլուն է: Երգիչը նշել է, որ նրանք պատրաստվում են միասին ապրել:

Ես երկար մտածում էի, որ ամուսնությունը ինձ համար չէ, սակայն երբ ժամանակը եկավ, ես պատրաստ էի: Ամեն ինչ պարզ է»,- նշել է 34 ամյա Լևինը: Պետք է նշել , որ իր ընկերուհու հետ Լևինը սկսել է հանդիպել 2012 թվականին, այնուհետև որոշ ժամանակով առանձնացել են, իսկ 2013 թվականին Լևինը և Փրինսլուն հայտնել են իրենց ամուսնության մասին:
Լևինը նաև կիսվել է գաղտնիքով, թե ինչպես է կարողանում մարմինը այս կազմվածքով պահել, քանի որ մեծ մասամբ հենց այդ պատճառով է նա ստացել այս տիտղոսը: Լևինի խոսքերով նա զբաղվում է յոգայով, որը դիմացկունություն է սովորեցնում: Երաժիշտը նշել է, որ դիմացկունությունը կարևոր է հատկապես այն պահերին, երբ քո հաջողությունները կտրուկ կերպով աճում են:« Դա հետաքրքիր ժամանակ է, երբ քեզ թվում է, որ ամեն ինչ մեկ ուղղությամբ է շարժվում, սակայն ես չեմ գտնում, որ այդ հաջողությունը ինքնբերաբար ստացվող ինչ-որ բան է»,- նշել է նա:

Ամենասեքսուալ տղամարդկանց ցուցակում բացի Լևինից հայտնվել են նաև նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը, դերասաններ Ջասթին Թերուն և Քրիս Փեյնը, երգիչ Ջասթին Թիմբերլեյքը և ուրիշներ: