«Ժամանակը» գրում է, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի քրոջ որդուն պատկանող՝ Մարգարյան փողոցում գտնվող «Կայզեր» սուպերմարկետն անհանգստություն է պատճառում տարածքի բնակիչներին։

«Նրանցից մեկը՝ Ռուբինա Գեւորգյանը, «Ժամանակին» տեղեկացրեց, որ ժամանակին ապօրինաբար յուրացրել են իրենց պատկանող այգին։

««Կայզերի» տնօրենը մտավ իմ բնակարան, իրեն շատ ոչ կոռեկտ պահելով հայտարարեց, թե իրենք ամեն գնով կգնեն այդ հողը, քանի որ լավ բան են սարքում»,- պատմեց նա։

Նրան խոստացել են փոխհատուցել կրած վնասը, նաեւ որդուն աշխատանքի ընդունել, բայց մինչ օրս իրենց խոստումը չեն կատարել»,-գրում է թերթը։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: