Այս տարի Ամանորի արձակուրդները սկսվում են դեկտեմբերի 29-ից և ավարտվելու են հունվարի 7-ին:

Այսօր Կառավարության նիստի ժամանակ հաստատվեց որոշման նախագիծը:

Ըստ որոշման նախագծի, այս տարվա վերջին աշխատանքային օրը համարվում է դեկտեմբերի 28-ը՝ շաբաթ օրը, իսկ աշխատանքային շաբաթը կսկսվի 2014թ հունվարի 8-ից:

Բացի այդ, ըստ որոշման նախագծի, հունվարի 27-ի աշխատանքային երկուշաբթին կտեղափոխվի շաբաթ՝ փետրվարի 1-ին: Հաշվի առնելով, որ հունվարի 28-ին Հայաստանում ոչ աշխատանքային՝ Բանակի օրն է, հայաստանցիները կհանգստանան երեք օր՝ հունվարի 26-28-ը :

2014 թվականին բոլոր տաղավար տոներին հաջորդող՝ հանգուցյալների հիշատակի օրերը (մեռելոցները) կլինեն ոչ աշխատանքային: 2014-ի հունվարի 27-ի, ապրիլի 21-ի, մայիսի 2-ի, հուլիսի 28-ի, օգոստոսի 18-ի և սեպտեմբերի 15-ի աշխատանքային օրերը համապատասխանաբար տեղափոխել են 2014-ի փետրվարի 1-ը, ապրիլի 26-ը, մայիսի 31-ը, օգոստոսի 2-ը, օգոստոսի 23-ը և սեպտեմբերի 20-ը` շաբաթ օրերը:

Տերունական տոներից 5-ը Տաղավար տոներ են: Դրանց հաջորդող երկուշաբթիները հանգուցյալների հիշատակության օրեր են: Ըստ Հայ առաքելական եկեղեցու կարգի՝ տաղավար տոնին, որը նշվում կիրակի օրը, հաջորդող երկուշաբթին Մեռելոց է: Մեռելոցի օրերին առավոտյան հայաստանյան եկեղեցիներում մատուցվում է հոգեհանգստյան սուրբ Պատարագ, որից հետո մարդիկ գերեզմաններ են գնում` աղոթելու ննջեցյալների հոգիների փրկության համար: