Չինացի երեխան, ով հայտարարվել էր մահացած, փրկվել է կենդանի դիահրկիզվելուց, երբ սկսել է լացել թաղման արարողության ժամանակ: Այս մասին գրում է The Sun Daily-ին:
Մեկ ամսական ծանր հիվանդությամբ տառապող երեխայի ծնողները համաձայնվել են ավարտել նրա բուժումները Չինաստանի արևելքում գտնվող Անհույ նահանգի մանկական հիվանդանոցում:
Մահվան փաստաթուղթ է հանձնվել մինչ երեխային սգո սրահ ուղարկելը և վերջինիս հրկիզումից փրկել է միայն լացը:
Պարզ չէ, թե երեխան ինչքան է մնացել սգո սրահում, կամ երբ պետք է տեղի ունենար դիահրկիզումը:
Երեխան անմիջապես ուղարկվել է հետ հիվանդանոց:
«Քանի դեռ երեխան կենդանության նշաններ ունի, մենք կշարունակենք նրան տրամադրել փոխներարկում»,- նշել է բժշկական անձնակազմը:
Երեխան ծնված է եղել շնչառական համակարգի բնածին արատով: