«Ադրբեջանի և Հայաստանի նախագահների պայմանավորվածությունը հետագայում շարունակել բանակցությունները և հանդիպել կրկին մոտակա ամիսների ընթացքում լավատեսություն է ստեղծում»: Ինչպես նշում է АПА գործակալությանը, այս մասին նշված է Եվրամիության արտաքին գործերով և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի մամլո ծառայության հայտարարության մեջ:
Էշթոնի հայտարարության մեջ ողջունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով բարձր մակարդակով հանդիպումների վերականգնումը:
«ԵՄ-ն պատրաստ է օժանդակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման ջանքերին և ԵԱՀԿ Մինսկի խմբի օժանդակությամբ վստահության ստեղծման հետագա ներդրմանը»,- նշվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպել են նոյեմբերի 19-ին Վիենայում: Այս հանդիպումը առաջինն էր վերջին երկու տարվա ընթացքում: