Անհայտ հաքերը ցուցադրել է էլեկտրոնային լրտեսությունից պաշտպանվելու Եվրախորհրդարանի անկարողությունը, առանց դժվարությամբ կոտրելով Եվրամիության այս մարմնի համակարգչային պաշտպանության համակարգը և մուտք գործելով խորհրդականների անձնական տվյալներին և էլեկտրոնային հաղորդակցությանը:
Որոշ տվյալների համար հաքերը բնակարան է վարձել Եվրախորհրդարանի շենքի մերձակայքում և սովորորական համակարգիչով անլար համացանցի միջոցով մի քանի ամսվա ընթացքում առանց արգելքի զբաղվել եվրախորհրդականների համակարգիչներում պահվող գործնական, ինչպես նաև անձնական բնույթի փաստաթղթերի կուտակումով:Այս մասին հայտնում է Дни.ru-ն:  
Եվրախորհրդարանում հրաժարվել են այս լուրը մեկնաբանել: Ասամբլեայի համակարգչային անվտանգության համակարգը կոտրելու մասին հաքերը հայտնել է այն պահին, երբ եվրախորհրդարանում սկսեցին անցկացնել մի շարք լսումներ կապված լրտեսական սկանդալի հետ, որը առաջացել է մի շարք եվրոպական պետություններում ընթացիկ տարվա հոկտեմբերին ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի կողմից տրամադրված տվյալների հրապարակումից հետո:
Համաձայն փաստաթղթերի Ամերիկայի ազգային անվտանգության գործակալությունը զանգվածաբար հավաքել է առնվազն 35 պետության ղեկավարների հեռախոսազրույցների մասին տվյալներ: Նրանց թվում նշվում է նաև Գերմանիայի կանսլեր Անգելա Մերկելը: