Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող ակտիվիստներն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեցին, որ կպայքարեն մինչև վերջ, որպեսզի օրենքը ուժի մեջ չմտնի: Նրանց հավաստմամբ` 2014 թ հունվարի 1-ից գործի դրվաղ այդ օրենքն ամբողջությամբ հակասահմանադրական է և չի կարող բխել քաղաքացիների շահերից:

Ակտիվիստ Հայկ Ավետիսյանի բնորոշմամբ, եթե կառավարությունը ցանկանում է ապահովել քաղաքացիների բարեկեցիկ ապագա, ապա ո՞վ պետք է մտածի ներկայի մասին:

«Ինչպե՞ս կարող են մտածել կենսաթոշակային ապագայի մասին: Դա անտրամաբանական է: Մարդիկ այս իրավիճակում այնքան կընկնեն սթրեսի մեջ, որ կենսաթոշակային տարիքում առողջություն էլ չի լինի»,- իր խոսքում նշեց ակտիվիստը:

Իսկ ակտիվիստ Տիգրան Մարտիրոսյանի դիտարկմամբ` այն, որ որոշ պաշտոնյաներ և ԿԲ ներկայացուցիչներ հայտարարում են, թե մարդիկ չեն կարողանում գումարային կուտակումներ կատարել, պետք է շտկվի, ճիշտ է միայն առաջին հայացքից:

«Պետությունը կարող է պարտադրել ապահով կենսակերպ, բայց ոչ բարեկեցիկ կամ ճոխ: Կարող է մարդը չի ուզում ճոխ ապրել, այլ նախընտրում է մինիմալով գոյատևել: Բարեկեցիկ ապրելու պարտադրանք չպետք է լինի»,- նշեց Մարտիրոսյանը` հավելելով, որ կան բազում հարցեր, որոնց պատասխաններն այդպես էլ համապատասխան մարմնիններից չեն ստացվել: Այդ հարցերից, օրինակ Մարտիրոսյանը նշեց, թե ինչ մեխանիզմներով են գումարներն անցնելու ֆոնդ, ինչ մեխանիզմներով են դրանք տնօրինվելու և ովքեր են պատասխանատու ներդրումների համար: Նրա խոսքերով, օրենքի գործի դրմանը մնացել է ընդհամենը մեկ ամիս, իսկ մարդկանց համար կողմնորոշվելու մեծ խնդիր կա:

«Օրենքի կիրառմմաբ փաստացի բարդանալու է եկամտահարկը, քանի որ կեղտոտ աշխատավարձի կուտակումներից բացի, պետք է պետք է գանձվի նաև եկամտահարկը: Ստացվում է կրկնակի հարկ` սոցվճարներ և եկամտահարկ: Երբ ասում են, թե Հայաստանում կգործածվի, օրինակ, Էստոնիայի մոդելը, սխալ է, քանի որ ոչ մի եզրեր ոչ մի երկրի մոդելի հետ չկան»,- տեղեկացրեց ակտիվիստը:

Նրանք նաև հայտնեցին, որ եթե գա մի օր, երբ կարժեզրկվի գումարը, ապա 500 հազ շեմի հետ կապված կոմպենսացվելու է 25 տոկոսը, իսկ այդ դեպքում ողջ բեռը կընկնի աշխատողի վրա:

Ակտիվիստներից Հարություն Աղլամազյանն էլ հայտնեց, որ կուտակային համակարգը հակասում է սահմանադրությանը, որն ասում է, որ ցանկացած բարեփոխում պետք է նպաստի մարդկանց կյանքի բարելվվմանը, իսկ այս օրենքը, ըստ ակտիվիստի, ընդհակառակը, վնասում է մարդկանց շահերին:

«Եթե մարդն անբուժելի հիվանդ է, միայն այդ կերպ կարող է գումարը հետ ստանալ, ուրիշ ձևով չի կարող վերցնել: Օրենքը շատ լոկալ է մշակված»,- ասաց ակտիվիստը:

Շարունակելով խոսքը` ակտիվիստները նաև հայտնեցին, որ դիմել են պատգամավորների բաց բանավեճեր կազմակերպելու նպատակով, սակայն ոչ մի արձագանք չի տրվել, և հղել են նաև մի շարք հարցել, որոնք նույնպես անպատասխան են մնացել:

«Այն, որ որոշ պատգամավորներ օրենքը համեմատում են ԱՊՊԱ-ի հետ` ասելով, թե սա էլ պարտադրելով իր արդյունքը տալիս է, սխալ է, քանի որ այս օրենքը միայն պարտադիր բառով է նման ԱՊՊԱ-ին: ԱՊՊԱ-ի դեպքում մենք արդյունքը կարող ենք զգալ թեկուզ մեկ ամիս հետո, իսկ կուտակայինը զգալու ենք 35-40 տարի հետո: Այս օրենքի դեպքում տուժում է միայն քաղաքացին, իսկ ԱՊՊԱ-ի դեպքում` երկուսն են, մեղավոր կողմը փոխհատուցում է տուժող կողմի նյութական վնասները»,- նշեցին ակտիվիստները: