Ամերիկայի Ֆլորիդա նահանգում Powerball վիճակախաղով 16 մլն դոլար շահած անհայտ անձը այդպես էլ չի եկել իր շահույթի հետևից: Ինչպես հայտնել են ուրբաթ օրը վիճակախաղի կազմակերպիչները այժմ երջանիկ տոմսը դարձել է անվավեր և հաղթողը այլևս չի կարողանա վերցնել իրեն պատկանող գումարը: Այս մասին հաղորդում է Итар Тасс գործակալությունը:

Հաղթած տոմսը գնվել էր այս տարվա մայիսին Տամպա քաղաքի սուպերմարկետներից մեկում: Powerball կանոնների համաձայն ջեք փոթի շահածը ունի շուրջ կես տարի իր շահած փողը վերցնելու համար:

«Նման դեպքերը շատ հազվադեպ են տեղի ունենում: Մենք չենք էլ պատկերացնում, թե ինչու ոչ մեկ չի եկել փողերի հետևից: Ամենայն հավանականությամբ հաղթողը մոռացել է տոմսի մասին և շպրտել է այն»,- նշել է վիճակախաղի կազմակերպիչներից մեկը: