GQ ամսագրի ամերիկյան տարբերակը կազմել է 2013 թվականի ամենաքիչ ազդեցիկ մարդկանց ցուցակը: Այստեղ բացի ամսագրի ընթերցողներին հիասթափեցրած երաժշտության, կինոյի և սպորտի աստղերից հայտնվել է նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

Ամերիկայի նախագահը ցուցակում զբաղեցնում է 17-րդ տեղը: Ամսագիրը այս հանգամանքը բացատրում է նրանով, որ նա շատ և գեցեցիկ խոստումներ է տալիս, սակայն փաստացիորեն այդպես էլ ոչ մի բան չի անում:

Բարաք Օբամայի անհաջողություններին վերաբերվում է նրա չհաջողված բարեփոխումները առողջապահության ասպարեզում, միգրանտների հետ կապված քաղաքականությունը, ինչպես նաև միջազգային քաղաքականությունում իր դիրքորոշումը պահպանելու անկարողությունը: Վերջինս հատկապես արտահայտվել է Սիրիայի դեպքում:

Վարկանիշային աղյուսակը գլխավորում է NBA նախկին աստղ 52 ամյա Դենիս Ռոդմանը, ով մի քանի այց է կատարել Հյուսիսային Կորեա և ջերմորեն շփվել Կիմ Չեն Ինի հետ: Հեղինակության մակարդակով ԱՄՆ նախագահին ընկերակցում են երաժիշտ և երգիչ Ջասթին Բիբերը և երգչուհի Լեդի Գագան: