Եվրամիությունը ունի բոլոր հնարավորությունները Կիևին օգնել Ռուսաստանի կայսերական աղետից: Այս մասին  Financial Times-ի հոդվածում գրել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշենկոն:

Ինչպես նշում է Յուշենկոն, ուկրաինացիները հստակ կերպով արտահայտել են իրենց աջակցությունը եվրաինտեգրմանը: ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը ոչ միայն եվրաինտեգրացիայի քայլ է, այլ նաև երկարատև գեոքաղաքական փոփոխությունների հասնելու, Եվրոպայում ժողովրդավարության ընդարձակման և Ուկրաինայում որպես անկախ եվրոպական պետության պատմական արդարությունը վերականգնելու միջոց:

Ռուսաստանը ձգտում է վերականգնել խորհրդային մոդելը Մաքսային միության և միասնական տնտեսական տարածքի նախագծերի միջոցով, սակայն այս համակարգերը միայն մեկ նպատակ ունեն տարածել Ռուսաստանի իշխանությունը և ոչնչացնել հարևանների մրցունակային արդյունաբերությունը:

Յուշենկոյի կարծիքով, Ուկրաինան չի հանդիպել Ռուսաստանի կողմից ճնշման աճի հետ կապված ԵՄ համապատասխամ տնտեսական պատասխանի:

Եվրամիությունը պետք է Ուկրաինային տնտեսական օժանդակություն ցուցաբերի և քննադատի Ռուսաստանի գործողությունները որպես անթույլատրելիի: Ուկրաինայի անդամակցությունը Մաքսային միությանը ամենավատ սցենարը կլինի Ուկրաինայի կառավարության, նրա ժողովրդի և ԵՄ-ի որպես ժողովրդադավրության և կայունության կենտրոնի համար: