Ուկրաինայի կառավարության շենքի մոտ շուրջ 500 ցուցարար բողոքում է ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը կանգնեցնելու որոշման դեմ: Այս մասին հաղորդում է РБК-Украина-ն:
Պարբերաբար ցուցարարները փորձում են կոտրել «Բերկու» հատուկ ջոկատի շրջապատման օղակը: Հակամարտող կողմերը իրար մեղադրում են արցունքաբեր գազի օգտագործման մեջ:

Ցուցարարների ձեռքի «Բատիկովշինա», «Ազատություն»,«Հարված» կուսակցությունների, ինչպես նաև Ուկրաինայի ազգային և Եվրամիության դրոշները: Ցույցին մասնակցում են ընդդիմադիր գործիչներ Արսենի Յացենյուկը, Վիտալի Կլիչկոն և Օլեգ Տյաբնոկը:
Ակտիվիստները բարձրախոսներով դեմ են հանդես գալիս համաձայնագրի ստորագրման գործընթացը կանգնեցնելու դեմ: Բողոքի ակցիայի վայրում կա ոստիկանության 80 աշխատակից:

Բացի դա կառավարության շենքի մոտ հսկում են «Բերկուտ» հատուկ նշանակության 100 ոստիկան:
Մարինսկի այգում նույնպես կա «Բերկուտի» 200 մարտիկ:

Ակտիվիստների խոսքերով մոտակա ժամանակները սպասվում է, որ բողոքի ակցիային միանալու են Եվրապական հրապարակի ցուցարարները:
Ուկրաինայի ՆԳՆ-ի խոսքերով բողոքի ակցիային մասնակցում է շուրջ 400 ցուցարար, իսկ Ազատության հրապարակում կա շուրջ 50 ցուցարար:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին Ուկրաինայի կառավարությունը որոշում էր ընդունել կանգնեցնել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման նախապատրաստման գործընթացը, որը պատրաստվում էին ստորագրել Վիլյնուսում նոյեմբերի վերջին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի ժամանակ: Նաև կառավարությունը որոշում էր ընդունել ակտիվացնել բանակցությունները Ռուսաստանի և Մաքսային Միության, ինչպես նաև ԱՊՀ պետությունների հետ առևտրա-տնտեսական կապերի ակտիվացման ուղղությամբ՝ համատեղ ջանքերով տնտեսական ներուժը պահպանելու և ամրապնդելու նպատակով:

Ռուսաստանի և ԵՄ ներկայացուցիչները մեղադրում են միմյանց Ուկրաինային սպառնալու մեջ: