«Հրապարակի» տեղեկություններով՝ առաջիկայում հայաստանյան մասնավոր բուհերում կանցկացվեն դաժան «սանիտարական» ռեյդեր։ Դատական բժշկի որակավորում ունեցող ԿԳ նախարար, մասնագիտությամբ բժիշկ Արմեն Աշոտյանը, ըստ մեր աղբյուրների, որոշել է կրկին «դիահերձել» մասնավոր բուհերի լիցենզիոն պայմանագրերը, ինչն էլ նշանակում է, որ, ինչպես մասնավոր բուհերի փակման առաջին «պտույտի» ժամանակ, այնպես էլ հիմա, բավականին թվով բուհեր կդադարեցնեն իրենց գործունեությունը։

Մեր զրուցակիցներն ասացին, որ մասնավոր բուհերը հիմնականում պատկանում են հանրապետականներին՝ «քաղաքական շարժառիթ դժվար թե լինի», բայց կարծիք կա, որ մեր նման փոքր հանրապետությունում այդքան բուհական հաստատություններ՝ նման որակով, նոնսենս է։ Ասել կուզի՝ բուհական բիզնես շրջանակները մրցակիցներին վերացնելու ձև են գտել։ Քանի՞ բուհ կփակվի, մեր աղբյուրները «չկարողացան ասել»։ Հիշեցնենք, որ 2009-2010թթ. Հայաստանում գործում էր մոտ 70 մասնավոր բուհ, «դիահերձման» առաջին փուլից հետո 30-ը փակվեց»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։