Երեկ Կիևի «Ուկարինա» արվեստների ազգային պալատում պաշտոնապես մեկնարկել է Մանկական երաժշտական մրցույթ Եվրատեսիլը: Բացման արարողության ժամանակ մասնակցություն են ունեցել մրցույթի մասնակիցներ 12 պետության պատվիրակություն, լրատվամիջոցների ներկայացուցիչներ և արևմտյան աստղեր:

Մանկական Եվրատեսիլը բացել են Ուկրաինայի փոխվարչապետ Կոնստանտին Գրիշենկոն, Ուկրաինայի նախագահի՝ երեխաների հարցերով լիազոր անձ Յուրի Պավլենկոն և Ուկրաինայի վարչապետի խորհրդական Վալենտինա Դովժենկոն: Ինչպես նաև մրցույթի մեկնարկի կապակցությամբ բոլոր ներկաներին շնորհավորել է Ուկրաինայի Ազգային հեռուստակազմակերպության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Պանտելեյմոնովը և Մանկական Եվրատեսիլի գործադիր տնօրեն Վլադիսլավ Յակովլևը:

Բացման արարողության ժամանակ ելույթ է ունեցել 2012 Մանկական Եվրատեսիլի հաղթող Անաստասիա Պետրիկը և բոլորին նվիրել է իր նոր երգ «Victory»:

Միջոցառման ավարտին տեղի է ունեցել վիճակահանություն, որի ժամանակ բոլոր 12 մասնակիցը իմացել է, թե ինչ հերթականությամբ են նրանք դուրս գալու բեմ նոյեմբերի 30-ին: Հայաստանը ներկայացնող Մոնիկա Ավանեսյանը ելույթ է ունենալու երրորդ համարի ներքո, անմիջապես Ադրբեջանից հետո: