«Հայկական ժամանակը» գրում է. «Արդեն մի քանի օր է, Լոս Անջելեսում է գտնվում Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ղեկավարած պատվիրակությունը։ ԼՂՀ նախագահի հետ ԱՄՆ է մեկնել նաև Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանը։ Նրանք մասնակցելու են այսօր Լոս Անջելեսում տեղի ունենալիք «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնին։

Երեկ Լոս Անջելեսից տեղեկություն ստացանք, որ 2 օր առաջ սրբազանի առողջական վիճակը վատացել է, նրան տեղափոխել են Գլենդելի հիվանդանոց»,–գրում է թերթը` հավելելով, որ սույն տեղեկատվությունը երեկ ճշտել և նոր մանրամասներ ստանալ չի հաջողվել։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։