Ազատ առևտրի համաձայնագիրը, որը Ասոցացման համաձայնագրի մասն է կազմում, կարող է կրկնապատկել «Արևելյան գործընկերության» պետություններից Եվրամիություն արտահանվող ապրանքները:Այսպիսի կարծիք է հայտնել Եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

«Ազատ առևտրի մասին համաձայնագիրը կարող է բերել «Արևելյան գործընկերությունից» ԵՄ ապրանքների արտահանման կրկապատկման և հասնել 35 մլրդ եվրոյից մինչև 70 մլրդ եվրո»,- նշել է նա՝ ելույթ ունենալով Վիլյնուսի տեղի ունեցած բիզնես-ֆորումի ժամանակ «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին ընդառաջ:

Հիշեցնենք, որ «Արևելյան գործընկերության» անդամ պետություններ են Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Բելոռուսը: Բելոռուսը Ղազախստանի և Ռուսաստանի հետ Մաքսային Միության մաս է կազմում: ԵՄ հայտարարել է, որ ազատ առևտրի համաձայնագրի համատեղելի չէ Մաքսային Միությունում անդամակցության հետ: