«Հայկական ժամանակը» գրում է, թե երեկ պաշտոնապես հաստատվեցին «ՀԺ»-ի այն տեղեկությունները, որ այս օրերին Լոս Անջլեսում գտնվող Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս սրբազանի առողջական վիճակը կտրուկ վատացել է եւ նա տեղափոխվել է Լոս Անջելեսի «Adventist» հիվանդանոց:

«Մայր աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը, հաստատելով լուրը, հայտնել է. «Պարգեւ սրբազանը սրտի հետ կապված խնդիրներ ունի, եւ ամեն վայրկյան հիվանդությունը կարող է գլուխ բարձրացնել, նույն էլ հիմա եղավ, բայց լավ է բժիկների շնորհիվ նրա կյանքին վտանգ չի սպառնում»,- ասել է նա եւ նշել, որ այս պահին սրբազանն իրեն լավ է զգում։ Մեզ հայտնի դարձավ, որ Պարգեւ արքեպիսկոպոս սրբազանն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում