Եվրասիական ինտեգրացիայի գաղափարը գրավում է ավելի շատ կողմնակիցների: Նշել է Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը միջազգային եվրասիական ֆորումի ժամանակ, որը մեկնարկել է այսօր Կազանում:

«Հայաստանը և Ղրղզստանը պաշտոնապես միանում են Մաքսային Միությանը և միասնական տնտեսական տարածքին, իսկ հեռանկարում նաև Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամակցությանը»,- նշել է Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի նախագահը:

Նարիշկինը հիշեցրել է , որ ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով մասնագիտական հանձնաժողովը նոյեմբերին հաջողությամբ Բիշկեկում և Երևանում համատեղ նիստեր է ունեցել Ղրղզստանի և Հայաստանի խորհրդարանի մասնագիտական հանձնաժողովների հետ: Խորհրդականների ուշադրության կենտրոնում եղել է այս պետությունների` Մաքսային միության անդամակցության հետ կապված «ճանապարհային քարտեզների» մշակման հարցերը:

«Մենք հետագայում ևս խորհրդարանական օժանդակություն ենք ցույց տալու Հայաստանին և Ղրղզստանին իրենց եվրասիական ճանապարհին»,- նշել է Նարիշկինը: Նրա խոսքերով Պետդուման առաջնային նշանակություն են տալիս եվրասիական ինտեգրացիայի զարգացմանը: Մասնավորապես խոսնակը հիշեցրել է, որ ընթացիկ տարվա ապրիլին այս հարցով հատուկ խորհրդարանական լսումներ են տեղի ունեցել, ՌԴ նախարարություններին և գերատեսչություններին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ուղղված հստակ առաջարկներ են մշակվել: Բացի դա «եվրասիական ինտեգրացիա» տերմինը ընդգրկվել է ԱՊհ գործերով և հայրենկիցների հետ կապերի Դումայի մասնագիտական հանձնախմբի մեջ, որը գլխավորում է Լեոնիդ Սլուցկին: