Աստղ չեն ծնվում, աստղ դառնում են: Դրա լավագույն ապացույցը համաշխարհային աստղերի կենսագրությունն է: Նրանք, ովքեր նախկինում լվացել են ամաններ, վաճառական են եղել և անգամ աշխատել են թաղման բյուրոյում, այսօր միլիոնավոր մարդկանց կուռքերն են:

Եթե ամբողջ աշխարհում հայտնի մարդիկ հանդիպեին մինչև հարուստ և հանրահայտ դառնալը հնարավոր կլիներ հեշտությամբ կազմել սրճարանի կամ ռեստորանի անձնակազմ: Նրանցից յուրաքանչյուր երկրորդը իրենց կարիերան սկսել են հասարակական սպասարկման ոլորտում:
Մադոննա Լուիզա Չիկոննեն, ով այժմ հայտնի է Մադոննա անունով, իր կարիերայի նախաշեմին Նյու Յորքում հայտնվել է դրամապանակում ունենալով ընդամենը 37 դոլարով: Այսպիսի գումարով նա մեկնել էր աշխարհը գրավել իր հայրենի Բեյ-Սիթի քաղաքից: Երիտասարդ աղջիկը կատարում էր ձեռքի տակ ընկած յուրաքանչյուր գործ. կարկանդակներ է վաճառել սրճարանում, մերկ լուսանկարվել է լուսանկարիչների և գեղարվեստական ակադեմիայի ուսանողների համար: Իհարկե վաստակած գումարը երբեմն չէր բավարարում անգամ բնակարանների վարձի համար: Ապագա փոփ կուռքը ստիպված էր լինում գիշերել ձեղնահարկերում: Առաջին հաջողությունը, այդ թվում նաև ֆինանսական, Մադոնան ունեցավ, երբ սկսեց հետաքրքրվել ժամանակակից խորեոգրաֆիայով և սկսեց ելույթ ունենալ տարբեր պարային համույթների հետ:


Ջուլիա Ռոբերթսը մանկուց երազել է լինել կենդանիների բժիշկ, սակայն երբ առաջին անգամ զգաց հասարակության ուշադրությունը(նա քարոզարշավով էր զբաղված Ատլանտայում նախընտրական արշավի ժամանակ) Ջուլիան սկսեց երազել դերասանական մասնագիտության մասին: Առավել ևս, որ նրա հայրը գլխավորում էր թատերական լաբորատորիա, իսկ եղբայրը` Էրիկ Ռոբերթսը արդեն նկարահանվում էր կինոնկարների համար: Սակայն երիտասարդ աղջիկը որոշեց անձամբ զբաղվել իր կարիերայով և մեկնեց Նյու Յորք, որտեղ աշխատանքի անցավ պաղպաղակ վաճառով Baskin Robbins սրճարանում: Իսկ այնուհետև որոշ ժամանակ աշխատել է որպես մատուցողուհի «Մաքդոնալդսում»:


Նրա գործընկերուհի Ումա Թուրմանը փոքր հասակից չի իմացել, թե ինչ է նշանակում նյութական խնդիրներ, նրա ծնողները հարուստ մարդիկ են եղել: Սակայն հարուստ ժառանգորդուհին չէր որոնում հեշտ փողեր: 15 տարեկանում նա լքեց հայրենական տունը և սկսեց հաճախել Նյու Յորքում դերասանական վարպետության դասընթացներ:Կյանքի և ուսման համար փող սկսեց վաստակել` աշխատելով որպես մոդել և աման լվացող ռեստորանում:


Բրյուս Ուիլիսը մեկնելով Նյու Յորք փառքի հետևից սկզբում սկսեց աշխատել որպես բարմեն: Նա շատ հաճախորդներ էր ունենում և մի անգամ կոկտեիլ պատրաստելիս նա ծանոթանում է ռեժիսորի հետ, ով որոնում էր դերասան բարմենի դերի համար:


Համարվում է, որ հոլիվուդի սեքս խորհրդանիշ Բրեդ Փիթի առաջին դերը եղել է «Դալլաս» հեռուստասերիալում, սակայն իրականում նա իր դերասանական արվեստը դրանից առաջ է ցուցաբերել: Դեռևս դերասանական կուրսերի ժամանակ Փիթը ստեղծագործական աշխատանքով է զբաղվել` հսկայական ճուտիկի հագուստով հրավիրելով մեքսիկական ռեստորան:


Իսկ Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասաններից մեկը Թոմ Քրուզը շատ բան կարող է պատմել քմահաճ զբոսաշրջիկների մասին: Եղել է ժամանակ, երբ Քրուզը աշխատել է Նյու Յորքի հյուրանոցում: Ջոնի Դեպը իր հերթին աշխատել է հեռախոսով գրիչ վաճառող: