Նրանք ամուսնացած են արդեն 14 տարի, սակայն նրանց կապերը կարծես ավելին քան երբևէ ուժեղ են: Վիկտորիա Բեքհեմը բացահայտել է, թե ինչպես է հաջողվել իրեն և Դևիդ Բեքհեմին պահպանել իրենց ամուսնական ջերմ հարաբերությունները Paris Vogue ամսագրի համար լուսանկարվելիս:

Վիկտորիան, ով ամսագրի Սուրբ ծննդյան համարի հյուրն է, նշել է« Դևիդը և ես այսքան երկար միասին ենք: Մենք ունեցել ենք մեր վերելքներն ու անկումները, սակայն շարունակում ենք հպարտանալ միմյանցով»:

Չորս երեխայի մայրը ավելացրել է, որ Դևիդով հպարտանում է ոչ միայն ինքը, այլ նաև նրանց երեխաները:

«Մենք ես ինկատի ունեմ ինձ և երեխաներիս միշտ երջանիկ ենք եղել Դևիդի ձեռք բերած հաջողություններով, բոլոր այն խաղերով, որոնց ժամանակ մենք կանգնած ծափահարել ենք նրան մարզադաշտում»:

Ամսագրի շապիկին Վիկտորիան և Դևիդը լուսանկարվել են ռոմանտիկ դիրքով, որտեղ նախկին համաշխարհային ֆուտբոլիստը գրկած է կնոջը: Դևիդը կրքոտ հայացքով նայում է կնոջը Spice Girls խմբի նախկին աստղին, մինչ Վիկտորիան փակել է աչքերը` պատրաստվելով ընդունել ամուսնու համբույրը: