Ադրբեջան-իրանական սահմանին ադրբեջանցի սահմանապահների և սահմանը խախտողների միջև տեղի է ունեցել զինված միջադեպ, ինչի արդյունքում մեկ զինծառայող մահացել է, իսկ երկուսը վիրավորվել:
Ինչպես հայտնում է АПА գործակալությունը, դեպքը տեղի է ունեցել երեկ ժամը 19:30 րոպեին Լենքորանի սահմանային տարածքում: Զինված դեպքը տեղի է ունեցել սահմանը ապօրինի խախտողներին ձերբակալելիս:
Միջադեպի ժամանակ զոհվել է 37 ամյա մայոր Մաղսուդ Նագիևը, վիրավորվել են 50 ամյա գնդապետ-լեյտենանտ Ազեր Շաֆիևը և 29 տարեկան Վյուգար Վահաբովը: