« Преступная Россия»-ի թղթակիցը հանդիպել է «Դեդ Հասանի վարորդի» կնոջ Սվետլանայի հետ, ում մեղադրում են Լիպեցկի շրջանի Չապլիգին քաղաքի «նայող» և շրջանի կազմակերպված հանցավոր խմբավորումներից մեկի առաջնորդ Սաշա Աբբասի առևանգման և հետագա սպանության մեջ:
Քրեական գործի մեջ խառնվել են քրեական էլիտայի մի շարք ներկայացուցիչներ, սակայն «Դեդ Հասանի վարորդի» կինը « Преступная Россия»-ին տված հարցազրույցի ժամանակ հերքել է իր ամուսնու մասնակցության հնարավորությունը «քրեական հեղինակության» սպանության մեջ:
Հիշեցնենք, որ 40 ամյա Աբբասի մարմինը բռնի սպանության հետքերով հայտնաբերվել էր 2012 թվականի հունվարին Մերձմոսկովյան շրջանում:
Օպեր գործիչները դուրս են եկել կասկածյալի մարդասպանի հետքի վրա: Պարզվել է, որ մարդասպանը եղել է քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի սանիկ Արտյոմ Առաքելյանը, ով հայտնի է Լիպեցկի կեղծանունով: Այս տարվա հուլիսին 38 ամյա «օրենքով գողի» նկատմամբ հայտարարվել էր միջազգային հետախուզություն, իսկ օգոստոսի 10-ին Մոսկվայի քրեական հետախուզության աշխատակիցները ձերբեկալել էին նրան Դոմոդեդովո օդանավակայանում, որտեղ նա թռել էր Անթալիայի չվերթով:
Քրեական միջավայրում պատմում են, որ Չապլիգինի հեղինակությունը Սաշա Աբբասը չէր ճանաչում Դեդ Հասանի նոր դրածոյի իշխանությունը: Օպեր գործիչների տվյալներով Աբբասը հրավիրվել էր Մոսկվա, որպեսզի հայտատեր նոր թագադրված Առաքելյանի կենսագրության մութ փաստերը, ով ժամանակին Չապլիգինում զբաղվել է բանջարեղենի վաճառքով և վճարել է բանդիտներին իր համար «տանիք» ապահովելու համար: Տալով համաձայանություն պատմել Արտյոմի անցյալի մասին ողջ ճշմարտությունը, Աբբասը անհետ կորել է: Քննությունը գտնում է, որ Առաքելյանը դրդապատճառ է ունեցել Աբբասից ազատվելու համար, քանի որ տվյալ կոմպրոմոտի բացահայտումը խաչ կքաշեր նրա մտադրության վրա մտնել գողական ընտանիք: Տհաճ վկայից ձերբազատվելուց հետո այդ նույն տարվա ամռանը Դեդ Հասանը գործուն հային «օրենքով գողի» լիազորություններ է պարգևել: 
Դրանից հետո ուժայինները ձերբակալեցին Աբբասի սպանության երկրորդ կասկածյալին ոմն Դենիս Պանինին, ում լրագրողները, հղում կատարելով գաղտնի աղբյուրների վրա, համարում են Դեդ Հասանի վարորդ:
Պանինի կինը « Преступная Россия »-ին հայտնել է, որ Դենիսը բազմիցս դատված է եղել և այդ ժամանակ բազում ծանոթություններ է ձեռք բերել, այդ թվում նաև Աբբասի հետ: Նրա խոսքերով 2011 թվականի դեկտեմբերին Պանինը իսկապես Աբբասի հետ եղել է սրճարանում, երբ հանկարծակի այնտեղ են ներխուժել տասնյակ զինված մարդիկ: Ատրճանակի փողի տակ նրանք Աբբասին ստիպել են դուրս գալ փողոց, ինչից հետո տարել են անհետ ուղղությամբ: Պանինին ձեռք չեն տվել:
Աբբասի առևանգիչներին բացահայտելու համար քննիչներին անհրաժեշտ է եղել մեկ ու կես տարի: Այդ ամբողջ ժամանակ Պանինը, նրա կնոջ խոսքերով, հետախուզության մեջ չի եղել և չի թաքնվել իրավապահ մարմիններից: Մի գեղեցիկ երեկո, երբ Պանինը կնոջ և աղջկա հետ կանգնած է եղել տան մուտքի մոտ, նրանց են մոտեցել Սոբր հատուկ նշանակության ջոկատի մարտիկները և ձերբակալել Պանինին:
Պանինի կինը և նրա իրավունքները պաշտպանող փաստաբանը գտնում են, որ վերջինիս կալանքի տակ պահելը անօրինական է:
Այն հարցին, թե արդյոք Դեիսը աշխատել է «վարորդ Դեդ Հասանի մոտ,» Պանինի կինը պատասխանել է, որ այդ ամբողջ սուտ է և լրագրողների երևակայությունը: