«168 ժամ» թերթը գրում է. «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանի կարծիքով` Հայաստանում մենաշնորհների առկայության խնդիրը լուրջ է: Մեր թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է Բարսեղ Բեգլարյանը` ի պատասխան այն հարցին, թե ինչպե՞ս պետք է վերացնել տնտեսության մեջ առկա մենաշնորհները: «Այ, դա շատ լուրջ խնդիր է, պետք է զբաղվենք դրանով»,- պատասխանեց նա:

Մեր դիտարկմանը, թե մենաշնորհների մեջ Ձեզ էլ են մեղադրում, ավելին` Կառավարությանն ուղարկված ՀԱԿ հարցապնդման մեջ նշվում է ոչ միայն դրա, այլեւ` Ձեր հայտարարագրի մասին, Բարսեղ Բեգլարյանն ասաց. «Չէ, չգիտեմ, չեմ ուզում այս մասին խոսել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում