Հերթական արտասովոր դեպքն է տեղի ունեցել Ամերիկայի Ֆլորիդա նահանգում: 29 ամյա Էշլի Ջենքինսը ծեծել է իր ամուսնուն արհեստական տոնածառով: Մինչև տոնածառը օգտագործելը կինը տարբեր առարկաներ է շպրտել ամուսնու ուղղությամբ և ամբողջ ուժով գոռացել նրա վրա: Կոնֆլիկտը խաղաղ կերպով հարթելու փոխարեն Էշլիի ամուսինը զանգահարել է ոստիկանություն: Արդյունքում պարզվել է, որ տղամարդը նույնպես ոստիկան է և նրան օգնության են եկել նրա գործընկերները: Այս մասին հայտնում է ABC գործակալությունը:

Կնոջը ձերբակալել են և տեղափոխել են բաժանմունք` նրան մեղադրելով կենցաղային բռնության մեջ: Ինչն է դարձել վիճաբանության պատճառ պարզ չէ, սակայն Ջենքինսի մոտ լուրջ խնդիրներ են առաջացել: Նոր Տարվա նախաշեմին նա ստիպված է լինելու այցելել դատարան:

Վիճակագրության համաձայն տոների նախաշեմին ընտանեկան վիճաբանությունները ավելի հաճախակի բնույթ են ստանում: Դրանք տեղի են ունենում ոչ միայն Ամերիկայում, այլ նաև ամբողջ աշխարհում: Ինչքան էլ տարօրինակ է ընտանեկան զույգերը հաճախ վիճաբանում են հեռակառավարման վահանակի համար: