95 տարեկան հասակում մահացել է Հարավաֆրիկյան հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելան: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը` հղում կատարելով երկրի գործող նախագահ Ջեյկոբ Զումային:

Հունիսի սկզբին Մանդելան հայտնվել էր հիվանդանոցում թոքային վարակի պատճառով: Նոյեմբերին ՀԱՀ կառավարությունը հաստատեց, որ նա գտնվում է կայուն ծանր:
Հիշեցնենք, որ Մանդելան դարձավ Հարավաֆրիկյան Հանրապետության առաջին սևամորթ նախագահը: Նա կառավարել է երկիրը 1994 թվականի մայիսից մինչև 1999 թվականի հունիս: Երիտասարդ տարիներին ապարտեիդ ռեժիմի դեմ ակտիվ պայքարի պատճառով բանտ է նստել  27 տարի: 1993 թվականին Մանդելան պարգևատրվել էր Խաղաղության նոբելյան մրցանակով: