Ադրբեջանում նախագահական արշավի ավարտից հետո բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյաները ուղևորվել են Բաքու՝ երկկողմանի հարաբերությունների հեռանկարը քննարկելու համար:
«Ընտրությունների արդյունքները ճանաչելու երկմտությունից հետո կարծես միջազգային հանրությունը հրաժարվել է Ալիևի ռեժիմը անտեսելու գաղափարից»,- հայտարարել է Freedom House-ի նախագահ Դևիդ Կրամերը` ելույթ ունենալով Վաշինգթոնի Ջոնս Հոփկինսի համալսարանում:Այս մասին հաղորդում է Contact.az-ը: 

«Ամերիկացի պաշտոնյաներից մեկը, որը այս շաբաթ մեկնում է Ադրբեջան, հայտարարել է, որ ընտրությունների մասին պետք է մոռանալ, դրանք անցյալում են: Իմ կարծիքով դա մեծ սխալ է, քանի որ Իլհամ Ալիևը չունի օրինականություն, որը նա կունենար ազատ և արդար ընտրությունների դեպքում»,- նշել է նա:

Հոկտեմբերի 9-ի ընտրությունների արդյունքների մասին ԵԱՀԿ նախնական գնահատականը վերջիններիս անազատ և անարդար լինելու մասին բուռն կերպով քննարկվել է Օբամայի աշխատակազմում: Ընդ որում, որոշ պաշտոնյաներ կողմ են հանդես եկել ընտրությունների կտրուկ քննադատությանը:
Սպիտակ Տունը ի վերջո կանգ առավ նոյեմբերի 8-ի հայտարարության վրա` ընդգծելով, որ երկու պետությունների համագործակցությունը կհասնի իր ներուժին, եթե Ադրբեջանը ամրապնդի ժողովրդական բարեփոխումները, կհարգի միությունների, հանրահավաքների, արտահայտման ազատությունը, կհամագործակցի քաղաքական պլյուրալիզմին և դատական իշխանության անկախությանը, կամրապնդի ընտրական համակարգը:
Մենք ականատես եղանք քաղաքացիական հասարակության և լրագրողների հետապնդմանը, այդ թվում այն, թե նրանք ինչ արեցին «Ազատություն» ռադիոյի լրագրողուհու հետ, ինչպես ազատազրկեցին ընդդիմադիրներին: Ես մտածում եմ, որ Ալիևը և նրան շրջապատող մարդիկ վախենում են և անում են այն, ինչի կարիքը չկա»,- նշել է նա:
Freedom House-ի նախագահի կարծիքով Ադրբեջանը սխալ ուղղու վրա է գտնվում, քանի որ Ալիևը «զրոյական հարգանք է ցուցաբերում մարդու իրավունքների նկատմամբ»:
«Դա մտահոգում է մեզ, քանի որ մենք շատ ենք խոսում Ադրբեջանի, նրա անվտանգության, նրա էներգետիկ հարցերի կարևորության մասին: Սակայն եթե Ալիևը շարունակի բոլոր ցուցանիշների վատթարացման այս ուղղությունը, ապա Ադրբեջանի մարդիկ կարող են զգալ, որ նրանք այլընտրանք և այլ հնարավորություն չունեն, քան դիմելու ավելի ծայրահեղ միջոցների, որը իշխանությունների հետաքրքրությունների շրջանակում չի գտնվում»,- նշել է Կրամերը:
Խոսելով տարածաշրջանում մարդու իրավունքների վատթարացման պատճառների մասին՝ նա նշել է, որ դա բոլոր ավտորիտար առաջնորդների խնդիրն է, որոնք ըստ բնույթի «ամեն գնով ցանկանում են պահպանել իշխանությունը»:
«Ուկրաինայում, Ռուսաստանում, Բելոռուսում և Ադրբեջանում խնդիրների մի մասը առաջացել է այն պատճառով, որ նրանց առաջնորդները իշխանության են եկել ոչ թե համընդհանուր հետաքրքրությունների պաշտպանության, այլ իրենց սեփական շահերին ծառայելու համար, որը վնասում է այդ պետություններին»,- ընդգծել է նա:
Խոսելով Ուկրաինայում ցույցերի մասին՝ Կրամերը կոչ է արել նպատակային պատժամիջոցներ կիրառել նախագահ Յանուկովիչի և նրա ընտանիքի նկատմամբ: «Յանուկովիչը երբեք չի անհանգստացել Եվրատլանտյան դաշինքի համակարգերում իր երկրի ինտեգրման մասին, եթե նա ձեռնտու չէ անձամբ նրան»,- ասել է նա:
Բելառուսում նրա կարծիքով արևմտյան պատժամիջոցները արդյունավետ չեն եղել, քանի որ նրան զգալիորեն հոգեբանական, այլ ոչ ֆինանսա-տնտեսական:
«Ես վերջերս եղել եմ Թուրքիայում և տեսել եմ, որ Արևմուտքի քննադատությունը հիմնականում կենտրոնացած է Օբամայի վրա, ով չի օգտագործել Էրդողանի հետ իր հարաբերությունները Թուրքիայում մարդու իրավունքների հետ կապված խնդիրները լուծելու համար»,- նշել է Կրամերը: