Air Armenia ավիակազմակերպությունը դեկտեմբերի 18-ից սկսելու է իրականացնել պարբերական թռիչքներ՝ Նիժնի Նովգորոդից Երևան: Այս մասին հայտնում է АвиаПорт-ը՝ հղում կատարելով Նիժնի Նովգորոդի օդանավակայանի մամլո ծառայությանը:
«Նիժնի Նովգորոդ» միջազգային օդանավակայնից թռիչքները իրականացվելու են Boeing 737-500 ինքնաթիռով: Մամլո ծառայությունը նշել է, որ Նիժնի Նովգորոդից Երևան թռիչքները իրականացվելու են նաև «Ուրալյան ավիաուղիներ» ավիակազմակերպության կողմից: