Հյուսիսային Կալիֆորնիայի հիվանդանոցը դարձել է հազվադեպ միաձվանի եռյակի ծննդյան վայր, որոնք ծնվել են առանց արհեստական բեղմնավորման: Այս մասին հաղորդում է Myfoxny-ն:

Էբին, Բրինդաբելլան և Լորել Հեփները ծնվել են Սակրամենտոյում գտնվող Սութեր Մեմորիալ հիվանդանոցում Հանահ և Թոմ ծնողների կողմից նոյեմբերի 22-ին: Աղջիկները երեքն էլ անվանվել են այն բնակավայրերի անունով, որտեղ ապրել են իրենց ծնողները: Այսպես, Բրինդելան Ավստրալիայի լեռնաշղթայի անվանում է, որը գտնվում է այն բնակավայրի մոտ, որտեղ մեծացել է Թոմ Հեփները:

Հեփներսը բնակվում էր Քուինսիում` Կալիֆորնիա Սակրամենտոյից մոտավորապես 160 կմ հեռավորության վրա: Ծննդաբերությունից մեկ ամիս առաջ Հանահ Հեփները տեղափոխվել է հիվանդանոց` մասնագետ բժիշկների կողմից բուժում ստանալու նպատակով:

Էբին կշռում է 1,4 կգ, Բրինը 1,7 կգ, իսկ Լորելը 1,8 կգ: Բժիշկ Վիլիամ Ժիլբերթը հաղորդել է, որ աղջիկները նորմալ քաշ ունեն եռյակի համար և նշել է, որ նրանց առողջական վիճակը բարելավում է: