Եթե անցած 2012 թվականին աստղային հարսանիքները ամենաավանդական ձևով են եղել, ապա 2013 թվականին անվանի աստղերը իրենց երկրպագուներին նվիրել են բազմաթիվ ամուսնական անակնկալներ:

Տարվա ամենաանսպասելի հարսանեկան արարողությունը անկասկած դարձել է Քսենիա Սոբչակի և Մաքսիմ Վիտորգանի հարսանիքը: Անգամ զույգի ընկերներից ոմանք, տեսնելով Instagram-ում տեղադրված ամուսնական առաջին լուսանկարները, չեն հավատացել և մտածել են, որ զույգը կատակում է: Այժմ նորապսակների լուսանկարները ոչ թե զարմանք են առաջացնում, այլ հիացմունք:

Պակաս հիացմունք չի առաջացնում նաև միլիարդեր Շոն Պարկերի ամուսնական լուսանկարները, որը կազմակերպվել է «Գահերի խաղ» հեռուստասերիալի ոճով: Չնայած որ հարսանիքի կազմակերպման համար օլիգարխը ստիպված է եղել մի քանի միլիոն դոլար է ծախսել, սակայն այդ միջոցառումը եղել է բոլոր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Իսկ Կիրա Նայթլիի հարսանիքը շատ համեստ է անցել: Հարսնացուն անգամ նախընտրել է շատ գումարներ չծախսել հարսանեկան հագուստի վրա՝ ընտրելով Chanel-ից համեստ հագուստ 2006 թվականի հավաքածուից:

Քսենիա Սոբչակ և Մաքսիմ Վիտորգան

Facebook-ի համահիմնադիր Շոն Պարկերը և Ալեքսանդրա Լենաս

Քիրա Նայթլի և Ջեյմս Ռոյթոն

Քեյթ Բոուսորթ և Մայքլ Փոլիշ

Չադ Կրյուգեր և Ավրիլ Լավին

Playboy-ի 86 ամյա հիմնադիր Հյու Հեֆները և 26 ամյա մոդել Քրիսթալ Հարիսը: 

Թոնի Բրեքսթոն և Էրվին Բախ:

Կարինա Դավթյան և «Գազպրոմի» թոփ մենեջեր Բորիս Ջավադով: