Զարգացած տեխնիկայի այս ժամանակաշրջանում մարդիկ նվերներ ընտրելուց հաճախ մտածում են ժամացույցների մասին: Ժամացույցների մասնագիտացված խանութներում կարելի է գտնել ժամացույցներ տարբեր ոճերի ու ճաշակների, տարբեր տարիքի ու սեռի մարդկանց համար: Սակայն ժամացույցներ նվիրելը համարվում է վատ նշան: Ինչո՞ւ:

Այդ համոզմունքը տարածվել է Չինաստանից: Չինացիները գտնում են, որ ժամացույց նվիրելը մոտալուտ մահվան մասին է խորհրդանշում: Սլավոնական ազգությունների մոտ այն ձևափոխվել է: Ժամացույց նվիրելը նշանակում է հարաբերությունների խզում նրա հետ, ում ժամացույց են նվիրում: Որոշ մարդիկ գտնում են, որ ստանալով այդպիսի նվեր, կապրես այնքան, որքան կաշխատի այդ ժամացույցը:

Չի կարելի ժամացույցներ նվիրել սիրած մարդկանց կամ նորապսակներին: Այն նշանակում է շուտափույթ բաժանում:

Սակայն կան նաև մարդիկ, ովքեր չեն հավատում այս նշանակություններին ու շարունակում են նվիրել ու նվեր ստանալ ժամացույցներ:

 

 

life.panorama.am