25 տարի առաջ Հայաստանում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, որը խոր հետք թողեց երկրի պատմության և նրա բնակիչների հիշողության մեջ: 1988 թվականի դեկտեմբերի 7-ին ժամը 11:41 Հայաստանի հյուսիս-արևմուտքը ցնցեցին 6,8 մագնիտուդ հզորությամբ ստորգետնյա ցնցումները: Այս մասին հայտնում է BBC գործակալության ռուսական ծառայությունը:
Տուժեց երկրի 40%-ը: Ամբողջությամբ կամ մասնակիորեն ավերակների վերածվեցին 21 քաղաք և 324 գյուղ: Մասնակիորեն քանդվեցին Լենինականը (ներկայիս Գյումրին), Կիրովականը (ներկայիս Վանաձորը) և Ստեփանավանը: 514 հազար մարդ մնաց անօթևան:
Փլատակների տակից հաջողվեց դուրս բերել շուրջ 40 հազար մարդ, 25 հազար մարդ (որոշ տվյալներով մի քանի անգամ ավելի շատ) զոհվեցին: Շուրջ 5 հազար երեխա զոհվեց միայն Լենինականում:
Կյանքը վագոններում
Երկրաշարժը վերապրած շատ սպիտակցիների պատմությունը ընդհանուր առմամբ նման է իրար: Բոլորի համար դա անմոռանալի մղձավանջ է՝ մահ, կորուստի ցավ, կյանք վագոն տնակներում կամ ժամանակավոր շինություններում լավ փոփոխությունների հույսով:
Ռաֆիկ Մելոյանի համար այդ փոփոխությունները իրականացան, նրանք վերջերս ստացել են նոր բնակարան, սակայն դեռևս չեն տեղափոխվել այնտեղ:
Ռաֆիկ Մելոյանը աշխատանքի վայրում է եղել, երբ տեղի է ունեցել երկրաշարժը:
«Երբ այն սկսվեց, շատպեցի տուն: Աղմուկ, բոլորը խուճապի մեջ փողոց են վազում: Մոտեցա, տեսնեմ տունը ավիրվել է, միայն ավերակներ են: Սկսեցի կանչել կնոջս, նա արձագանքեց փլատակների տակից: Դուրս հանեցի նրան, սկսեցինք փնտրել երեխաներին»,- հիշում է Ռաֆիկը:
Փլատակների տակ են մնացել Ռաֆիկի երեք երեխան էլ: Նրանցից ամենաավագը չորս տարեկան էր, միջինը երկուս, իսկ ամենափոքրը չորս ամսական:
«Փոքրը իմ ձեռքերում էր: Ես նրան կորցրեցի հենց այդ օրը: Երկու երեխային հարևանն է հայտնաբերել յոթ օր անց»,- նշում է Ռաֆիկի կինը՝ Անահիտը:
Կինը երկու տարի չի հեռացել երեխաների գերեզմանի մոտից:
Այժմ նրանք երկու երեխա ունեն. աղջիկը 24 տարեկան է, իսկ տղան՝ 22: Երկուսն էլ ունեն մասնագիտություն, սակայն աշխատում է միայն աղջիկը և այն էլ ոչ իր մասնագիտությամբ:
Աշխատանքի որոնումներով
Ալիսա Վարդանյանը ընտանիքի հետ ապրում է գերմանական թաղամասում: Որդին ինը երեխա ունի: Նրանցից ավագը 14 տարեկան է, իսկ փոքրը՝ 8 ամսական: 12 մարդ բնակվում են վագոնի մեջ կառուցված փոքրիկ տնակում:
Դպրոցական տարիքի չորս երեխա գիշերում են ինտերնատում, տանը լինում են միայն հանգստյան օրերին: Այս մասին պատմում է Ալիսայի հարսնացուն Լիլիթը:
Լիլիթի ամուսինը միշտ փող վաստակելու նպատակով մեկնում է Ռուսաստան, Նոր Տարվա տոնակատարությունների առիթով պետք է վերադառնա:
Ալիսա Վարդանյան երկրաշարժի ժամանակ կորցրել է տղաներից մեկին և ամուսնուն:
«Ամսի յոթին (երկրաշարժի օրը) ես աշխատանքի տեղն էի մանկապարտեզում: Ընթրիքի ժամն էր, մենք պատրաստվում էինք կերակրել երեխաներին: Հանկարծ սենյակը սկսեց դղրդալ: Ես չհասկացա, թե ինչ է տեղի ունենում, կարծես կորցրել էի գիտակցությունս: Երեխաները գոռում էին, լացում: Միգուցե այդ բղավոցից ինքս ինձ վերագտա: Բոլոր երեխաներին դուրս բերեցինք և այդ պահին ես հիշեցի երեխաներիս մասին: Երկուսն էլ դպրոցում էին: Տղաս մեկը մնացել էր փլատակների տակ, ստացավ վնասվածքներ, ինչի պատճառով էլ հետագայում մահացավ: Աղջկաս երկրորդ հարկի պատուհանից դուրս էին շպրտել: Նա անգամ չէր տուժել: Երկրորդ տղաս այդ պահին զուգարանում է եղել և արդյունքում միայն թեթև վնասվածքներ է ստացել»,- պատմում է Ալիսա Վարդանյանը:
Հույս ավերակների մեջ
Վերջին տարիների ընթացքում քաղաքում շատ բնակելի տներ են կառուցվել, Մշակույթի տուն, եկեղեցի, սրճարաններ, մեծ խանութներ, քաղաքի հրապարակում գտնվում են երեք հեռահաղորդակցության կազմակերպություններ «Բիլայն», «Viva cell MTS» և «Օրանժ»: Քաղաքի կենտրոնում ոչինչ չի հիշեցնում 25 տարի առաջ տեղի ունեցած ողբերգության մասին:
Քաղաքում շարունակում է չլուծված մնալ բանակարանի և աշխատանքի հարցը: Տղամարդկանց մեծ մասը ստիպված է սեզոնային աշխատանքների մեկնել Ռուսաստան:
Շատերը դեռևս շարունակում են մնալ ժամանակակից բնակավայրերում, որոնք կառուցվել են երկրաշարժից հետո ամբողջ աշխարհից բարեգործական կազմակերպությունների օգնությամբ: Նորվեգական Կարմիր Խաչը կառուցել է հիվանդանոց:
Այս ժամանակավոր կացարանների փողոցները բնակիչները անվանում են այն պետությունների անուններով, որոնք ֆինանսավորել են դրանց կառուցումը(իտալական, գերամանական, էստոնական, ուկրաինական և այլն):