BBC գործակալությունը ներկայացրել է 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած երկրաշարժը լուսանկարներով: 

1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի արդյունքում զոհվեց 25 հազար մարդ, 100,000-ը դարձան անօթևան: 

Երկրաշարժի ժամանակ արձանագրվեց 6,8 մագնիտուդ հզորություն: 

Միխայիլ Գորբաչովը հետաձգեց ԱՄՆ մեկնելը և ժամանեց Հայաստան, դեպքի վայր և խնդրեց միջազգային հանրությանը օժանդակություն տրամադրել Հայաստանին, որը խորհրդային ժամանակաշրջանում բացառիկ երևույթ էր: 

25 հազար բնակչություն ունեցող Սպիտակ քաղաքը ամբողջությամբ ավերվեց: 

 Լենինական, Կիրովական և Ստեփանավան քաղաքները նույնպես խիստ տուժեցին: Հայաստանի երկրորդ քաղաք համարվող Լենինականը դեռևս չի վերականգնվել երկրաշարժից հետո: 

Դագաղներ Սպիտակում: Երկրաշարժը տեղի ունեցավ առավոտյան ժամը 11:41, երբ երեխաների մեծ մասը գտնվում էին դպրոցներում, իսկ մեծերը աշխատանքի վայրերում: 

Հայաստանում շատ քաղաքներում բազմահարկ շենքեր էին կառուցվել, որոնք չդիմացան երկրաշարժին: 

Ավերվածությունների ծավալը հաստատեցին, որ շինարարության ժամանակ օգտագործված նյութը անորակ է եղել: 

Խորհրդային Միությունը քննադատության ենթարկվեց միջազգային հանրության կողմից համակարգված աշխատանքի բացակայության և դանդաղի աշխատանքի պատճառով: 

Երկրաշարժից փրկվածները երկար հերթ էին կանգնում հացի համար: Խորհրդային իշխանությունները հայտարարեցին, որ իրենց ծրագիր չունեն արտակարգ իրավիճակների համար:

Հայերը բեռնաթափում են ֆրանսիական հումանիտար «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունից ստացած բժշկական ապրանքները: Խորհրդային իշխանությունները հայտարարել էին, որ իրենց անհրաժեշտ է արյան փոխանարկման և այլ բժշկական միջոցներ: 

Երկրաշարժը տասնյակ հազարավոր մարդկանց անօթևան դարձրեց: Լենինականում և այլ բնակավայրերում առաջացան ժամանակավոր վրանային ճամբարներ: