Դեկտեմբերի 10-ին միջազգային հանրությունը նշում է Մարդու իրավունքների օրը (Human Rights Day): 1948 թվականի այդ օրը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունել է մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որն առաջին համընդհանուր միջազգային բանաձևն է մարդու իրավունքների մասին:

Առաջին անգամ այս օրը սկսել է նշվել 1950 թվականին այն բանից հետո, որ Գլխավոր Ասամբլեան ընդունեց 423 բանաձևը, որը կոչ է անում բոլոր պետություններին և շահագրգիռ կազմակերպություններին դեկտեմբերի 10-ը հաստատել Մարդու իրավունքների օր:
Այս օրվա հռչակման նպատակն է գրավել ամբողջ աշխարհի մարդկանց ուշադրությունը Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին որպես բոլոր մարդկանց և ազգերի համար համընդհանուր իդեալ:

Համընդհանուր հռչակագիրը ներառում է բազմաթիվ քաղաքական, քաղաքացիական, սոցիալական, մշակույթային և տնտեսական իրավունքներ:
Այն ընդգրկվել է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում որպես 400-ից ավել լեզվով և բարբառով թարգմանված փաստաթուղթ, որը վկայում է նրա համընդհանուր բնույթի և նրա տարածման մասշատբների մասին:

1966 թվականին հաստատվեց ՄԱԿ-ի` մարդու իրավունքների ոլորտի մրացանակ, որով պարգևատրվում են բոլոր նրանք, ովքեր մեծ ներդրում են ունեցել մարդու իրավունքների պաշտպանության հարցում: Այս մրացանակը հանձնվում է հինգ տարին մեկ նվիրված Մարդու իրավունքների համընդհանուր բանաձևի հռչակման տարեդարձին: Այն հանձնվել է առաջին անգամ 1968 թվականին:

Ամեն տարի ՄԱԿ-ը հաստատում է Մարդու իրավունքների օրվա կարգախոս: 2012 թվականին այն անցել է «Իմ ձայնը ունի նշանակություն» կարգախոսի ներքո: 2013 թվականի թեման է «20 տարի պայքար Ձեր իրավունքների համար»: