Forbes պարբերականը ներկայացրել է Հոլիվուդի գերագնահատվող դերասանների վարկանիշային աղյուսակը:

Աղյուսակում առաջին տեղը զբաղեցրել է Ադամ Սենդլերը, ով, ինչպես նշում է պարբերականը, այն հազվադեպ դերասաններից է, ով կինոնկարներում նկարահանվելու համար պահանջում է 15 մլն դոլար: Չնայած դրան, նրա մասնակցությամբ ֆիլմերը 100 տոկոսանոց արդյունք չեն ապահովում:

Այսպես, «Ջեք և Ջիլլ» և «Նա իմ տղան է» ֆիլմերը ձախողվել են վարձակալության առումով` հավաքելով 150 մլն և 57 մլն դոլար համեմատած ծախսված 80 և 70 մլն դոլար գումարի:
Այս ցուցակում երկրոդ տեղն է զբաղեցրել Քեթրին Հեյգլը, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Ռիզ Ուիզերսփուն:

Նրանց հետևում են Նիքոլաս Քեյջը, Քևին Ջեյմսը, Դենզել Վաշինգթոնը, Սթիվ Քերելը, Ջենիֆեր Էնիսթոնը, Մեթ Դեյմոնը, Ռայան Ռեյնոլդսը: