Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը շարունակում է մնալ Եվրամիության արտաքին քաղաքականության գերակայություններից մեկը:
Այս մասին Բրյուսելում ԵՄ-Հայաստան համագործակցության խորհուրդի նիստի արդյունքներում տեղի ունեցած մամլո-կոնֆերանսի ժամանակ հայտարարել է ԵՄ նախագահող Լիտվիայի ԱԳ նախարար Լինաս Լինկևիչուսը:
Նա ողջունել է Վիենայում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, ինչպես նաև Կիևում տեղի ունեցած երկու պետության ԱԳ նախարարների հանդիպումը և նշել է.«Դա շատ կարևոր քայլ է և շատ կարևոր է շարունակել նույն ոգով»:
Լինկևիչուսը նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է հետագայում ևս օժանդակություն ցուցաբերել ԵԱՀԿ Մինսկի խմբի`Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու աշխատանքներին:«Իսկ ագրեսիվ հռետորությունը, որը ավելացնում է լարվածությունը, չի օժանդակում դրա լուծմանը»,- նշել է Լինկևիչուսը: