ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Նելսոն Մանդելայի հոգեհանգստի ժամանակ սկանդալի մեջ է հայտնվել իր երկու գործողություններով:
Առաջինը՝ Օբաման սեղմել է Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոյի ձեռքը, իսկ երկրորդը ամեն կերպ զվարճացել է՝ իրեն լուսանկարելով հեռախոսով: Այս մասին հայտնում է Washington Post-ը:
Ոչ մեկ չէր սպասում, որ ամերիկացի նախագահը համաշխարհային հայտնի քաղաքական գործչի հոգեհանգստի ժամանակ իրեն պահի դպրոցական հավաքների ժամանակ ձանձրացող աշակերտի նման: Նրա շուրջ նստած մարդիկ անակնկալի են եկել՝ տեսնելով, թե ինչպես է Բարաք Օբաման լուսանկարվում իր սմարթ հեռախոսով, գրկելով Դանիայի վարչապետ Հելլե Թորնինգ-Շմիդտին: Ֆոտոսեսիային մասնակցել է նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քամերոնը:
Ինչպես կարելի է տեսնել ակնթարթորեն համացանցում հայտնված լուսանկարներից, ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման այս ամբողջ ընթացքում իր ամուսնու կողքին նստած չի կարողանում սթափվել վերջինիս արարքներից: Նրա մռայլ դեմքից կարելի է հասկանալ, որ քննադատում է ամուսնու արարքները:
Բացի այս դրվագը Ամերիկայում մեծ աղմուկ է առաջացրել նաև Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոյի ձեռք սեղմելը: ԱՄՆ-ի և Կուբայի միջև հարաբերությունները արդեն երկար ժամանակ սառը պատերազմի բնույթ են կրում և նման արարքը ամերիկացիները ընդունել են ոչ միանշանանակ: Բարաք Օբամայի ներկայացուցիչները նշել են, որ ձեռքսեղմումը չպլանավորած գործողություն է եղել:
Սակայն 2008 թվականին նախագահական արշավի ժամանակ Օբամայի մրցակից Ջոհն Մաքքեյնը հայտարարել է, որ Օբաման չպետք է երկրացներ իր ձեռքը Կաստրոյի ուղղությամբ:
«Դա տալիս է Ռաուլին որոշակի քարոզչություն շարունակելու խթանի իր բռնապետական, դաժան ռեժիմը»,- նշել է Մաքքեյնը:
Մարկո Ռուբիոն չի քննադատել ձեռքսեղմումը և նշել է, որ Օբաման պետք է օգտվեր հնարավորությունից և ճնշում գործադրեր Կաստրոյի վրա մարդու իրավունքների հարցերի շուրջ: