Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Հռոմի Պապ Ֆրանցիսկը ճանաչվել է ամերիկյան Time պարբերականի «Տարվա մարդ-2013»:

Բուենոս Արքեպիսկոպոս, կարդինալ Խորխե Մարիո Բերգոլիոն ընտրվել էր Հռոմի Պապ այս տարվա մարտի 13-ին: Նա առաջին Հռոմի Պապը դարձավ Լատինական Ամերիկայից: Ֆրանցիսկ անունը, ինչպես անձամբ մեկնաբանել է պոնտիֆիկոսը, նա ընտրել է, քանի որ այդ սուրբը հայտնի է աղքատների մասին հոգետարությամբ: Շատերը նշում են, որ Ֆրանցիսկը աչքի է ընկնում իր համեստությամբ և մարդկանց հետ իր անմիջականությամբ:
Բացի Հռոմի Պապը, տարվա մարդ տիտղոսին հավակնել են նաև Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, նույնասեռականների իրավունքների համար պայքարող ակտիվիստ Էդիթ Վինսդորը և ամերիկացի սենատոր Թեդ Կրուսը:
Time-ը ամերիկյան շաբաթաթերթ է, որը շուրջ 3,4 մլն օրինակով համարվում է ԱՄՆ-ում ամենաշատ ժողովրդականություն վայելող պարբերականը: Հատուկ ուշադրություն է առաջացնում նրա տարեկան վերջնական ամփոփումը, որտեղ սովորության համաձայն հայտարարվում է «Տարվա մարդը» և անգամ տասնամյակի մարդը:

«Տարվա մարդ» ընտրության համար սկզբունք է հանդիսանում անցած տարվա դեպքերի վրա ամենաշատ ազդեցություն ունեցող մարդիկ: Պարբերականի շապիկներին տարիների ընթացքում հայտնվել են Ֆրանկլին Ռուզվելտը, Մահաթմա Գանդին, Մարտին Լյութեր Քինգը, Ադոլֆ Հիտլերը, 2001 թվականին թեկնածուներից մեկը «Ալ Ղաիդայի» ղեկավար Ուսամա բեն Լադենն էր:
Շապիկի երեսին հայտնվել են նաև ռուս առաջնորդներ Իոսիֆ Ստալինը 1939 թվականին և Վլադիմիր Պուտինը 2007 թվականին: «Տարվա մարդ» ընտրելիս հաշվի են առվում ընթերցողների կարծիքները, սակայն ամենակարևոր խոսքը պատկանում է գլխավոր խմբագրին: