Կալիֆորնիայում տղամարդը խղճահարությունից դրդված սպանել է իր հիվանդ կնոջը, իսկ այնուհետև գնացել Լոս Անջելեսի հիվանդանոց և գնդկահարել իր 58-ամյա անդամալույծ քրոջը: Այս մասին հայտնել է ոստիկանությունը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: 
Քննիչները հնարավոր են համարում, որ 60 տարեկան Լենս Անդերսոնը իր քրոջը սպանել է վերջինիս տառապանքները թեթևացնելու համար, ով կոմայից դուրս գալուց հետո չորս տարի անց է կացրել հիվանդանոցում: Այս մասին հայտնել է Լոս Անջելեսի ոստիկանության խուզարկու Խուան Սանտան:
Նա նաև կասկածվում է իր կնոջ սպանության մեջ:
«Անդերսոնը ընդունել է երկու մարդու կյանք խլելու միակողամնի, ճակատագրական որոշում և մշտապես փոխել իր, ինչպես նաև իր կնոջը ու քրոջը սիրող շատ մարդկանց կյանք»,- նշել է Լոս Անջելեսի լեյտենենանտ Փոլ Վերնոն և ավելացրել, որ այսպիսի սպանության շարժառիթները և տրամաբանությունը իրաբանորեն չի կարելի արդարացնել:
Անդերսոնը այնուհետև հայտարարել է, որ սպանությունից հետո գնացել է կից բակ սպասելու ոստիկանությանը և դրանից հետո առանց դիմադրության հանձնվել է: Նա քրոջ սպանության մեջ օգտագործված փոքր տրամաչափի ատրճանակը թողել է անկողնու մոտ դրված սեղանի վրա: