Մի խումբ մարդիկ բողոքի ցույց էին կազմակերպել Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի` Հայաստան այցի դեմ: Այս մասին հայտնում է Doğan News Agency գործակալությունը:

Մարդկանց խումբը հավաքվել էր պահանջելու Թուրքiայից 1915 թվականի զանգվածային սպանությունները ճանաչել որպես ցեղասպանություն:
Ինչպես հիշեցնում է գործակալությունը Դավութօղլուն մեկօրյա այց է կատարել Հայաստան մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցություն կազմակերպության հանդիպմանը, որը առաջին բարձրաստիճան թուրք պաշտոնյայի այցն էր Հայաստան սկսած 2009 թվականից:
Դավութօղլուն Սևծովյան տնտեսական համագործակցություն կազմակերպությունը ներկայացրել է որպես կազմակերպություն, որը իրականցնում է խաղաղությունը,ծաղկումը և տնտեսական բարգավաճումը տարածաշրջանում:
«Ես հույսով եմ, որ իմ այցելությունը Երևան կնպաստի համապարփակ խաղաղությանը և կայունությանը Սևծովյան տնտեսական համագործակցություն կազմակերպության տարածաշրջանում և Կովկասում: Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել տարածաշրջանի հակամարտությունները լուծելու համար »,- նշել է Դավութօղլուն Twitter-ի իր միկրոբլոգում: