Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող երգչուհիների վարկանիշային աղյուսակը: Առաջին տեղը զբաղեցրել է Մադոննան 125 մլն դոլար տարեկան եկամուտով: Աղյուսակում երկրորդ տեղը զբաղեցրել է Լեդի Գագան (80 մլն դոլար): Ընդ որում, թե Մադոննան, թե Գագան նույն տեղերն են զբաղեցնում նաև աշխարհի ամենաբարձր վարձատրվող երգիչների ընդհանուր ցուցակում, սակայն չի կարելի ասել, որ երաժշտությունում կնոջ թագավորություն է ստացել:Ընդհանուր ցուցակում թվային գերակայությունը տղմարդկանց կողմն է: 2013 թվականի 25 ամենաբարձր վարձատրվող երգիչներից միայն յոթն են կին: 

Forbes-ը աղյուսակը կազմելիս հաշվի է առել երգչուհիների եկամուտը` 2012 թվականի հունիսի մեկից մինչև 2013 թվականի հունիսի մեկը ընկած ժամանակահատվածում: Աղյուսակը կազմելիս հաշվի են առել Pollstar, RIAA և այլ գործակալությունների տվյալները, փրոմոթերներից, իրավաբաններից ստացած տեղեկատվությունը, ինչպես նաև անձամբ երգչուհիներից ստացած տվյալները:

1.Մադոննա (125 մլն դոլար)

Այս անգամ երգչուհին իր բյուջեն հիմնականում հարստացրել է MDNA համերգային շրջագայությունների հաշվին, որը նրան բերել է 305 մլն դոլար եկամուտ: Հավելյալ եկամուտ է ապահովել նաև Material Girl հագուստի  և Truth or Dare օծանելիքի սեփական բիզնեսը:

2.Լեդի Գագա (80 մլն դոլար)

Լեդի Գագայի ARTPOP նոր ալբոմը, որի շապիկը ստեղծել է հայտնի և սկանդալային Ջեֆ Կունսը, դուրս է եկել արդեն Forbes-ի կողմից ուսումնասիրության ենթարկված ժամանակաշրջանից հետո (նրա համաշխարհային թողարկումը տեղի է ունեցել 2013 թվականի նոյեմբերի 11-ին): Այնուամենայնիվ երգչուհին բավական գումար է վաստակել և կարողացել է վարկանիշային աղյուսակում երկրորդ տեղը գրավել: Բացի դա, նրան խանգարել է իր համերգային շրջագայությունները ավարտին հասցնել ազդրի վնասվածքի պատճառով: Սակայն նրան հաջողվել է 168 մլն դոլար վաստակել համերգային ելույթների միջոցով:

3.Թայլոր Սվիֆթ (55 մլն դոլար)

Նա ծնվել է 1989 թվականին, աշխատում է անհավանական ինտենսիվությամբ: Նրա չորրորդ ալբոմի թողարկումից մեկ շաբաթ անց արդեն հաջողվել էր վաճառել 1.2 մլն պատճեն: Նրան հաջողվել է իր երաժշտական տրիումֆը վերածել շահավետ առևտրական գործարքների` Diet Coke, Sony և Covergirl գովազդային պայմանագրերի:

4.Բեյոնսե (53 մլն դոլար)

Եվս մեկ երգչուհի, որը միաժամանակ մտել է նաև ամենաբարձր վարձատրվող երաժիշտների ընդհանուր ցուցակի մեջ` Բեյոնսեն է: Աղջկա` Բլյու Այվայի ծնունդից հետո նա մեկ տարով ընդմիջում վերցրեց, սակայն հաղթականորեն վերադարձավ բեմ Mrs. Carter World Tour համերգային շրջագայությամբ (յուրաքանչյուր քաղաքում նա վաստակեց ավելի քան 2 մլն դոլար): Այս տարի նույնպես եկամուտներով նա առաջ է անցել իր ամուսնուց Jay Z-ից: Սովորաբար նրան եկամուտ են բերում նաև երաժշտությունից հետո միջոցառումները, ինչպիսիք են նոր գովազդային գործարքները Pepsi և H&M կազմակերպությունների հետ, ինչպես նաև` House of Dereon հագուստի գիծը:

5. Ջենիֆեր Լոպպես (45 մլն դոլար)

2012 թվականին լատինաամերկացի փոփ կուռքը վաստակել է 52 մլն դոլար (շուրջ 12 մլն հոնորար ապահովել էր միայն Americal Idol շոուի ժամանակ ժյուրի լինելը): Սակայն 2013 թվականին Լոպեսը գրեթե նույն ֆինանսական մակարդակն է ապահովել: Համաշխարհային շրջագայությունները նրան բերել են շուրջ 1 մլն դոլար եկամուտ: Մեծ եկամուտներ ապահեվեց նաև լատինաամերիկյան ¡Q'Viva! Ռեալիթի շոուին մասնակցությունը: Լոպեսը` ամուսնու Մարկ Էնտոնիի, ինչպես նաև ռեժիսորի և խորեոգրաֆի հետ միասին Լատինական Ամերիկայում որոնում էին տաղանդներ:

6.Ռիհաննա (43 մլն դոլար)

Ռիհաննան ամենաբարձր վարձատրվող երգչուհիների ցուցակում հայտնվել է ռեկորդային արդյունավետությամբ: Նա թողարկել է յոթերորդ Unapologetic ալբոմը, նաև 40 համերգ է ունեցել: Այս տարի նա աչքի է ընկել նաև Diamonds հիթով և Vita Coco գովազդով:

7.Քեթի Փերրի (39 մլն դոլար)

Նրա նոր PRISM ալբոմը դուրս է եկել Forbes-ի հաշվարկներից հետո: Փերին միլիոններ է վաստակել համերգների Coty օծանելիքի գծի վաճառքից:Բավական լավ եկամուտ է ապահովել նաև Popchips կազմակերպության հետ գովազդային պայմանագիրը (նրան է պատկանում նաև այս կազմակերպության որոշ բաժնետոմսեր):

 

8.Փինկ(32մլն դոլար)

2012 թվականին Pink-ը թողարկեց նոր The Truth About Love ալբոմը, որտեղ ընդգրկված էին այնպիսի հիթեր ինչպիսիք են Just Give Me A Reason и Blow Me (One Last Kiss): Յուրաքանչյուր քաղաքում ելույթների ժամանակ վաստակած երկու միլիոն դոլարը բավարար կլիներ Forbes-ի ցուցակում հայտնվելու համար:

9. Քերի Անդերվուդ(31 մլն դոլար)

Անդերվուդի կարիերան սկսել է American Idol շոուի հաղթանակով: 2005 թվականին նա առաջին անգամ մասնակցեց շոուին, իսկ 2013 թվականին արդեն հայտնվեց Forbes-ի ցուցակում: Երգչուհու վերջին Blown Away սկավառակը դարձավ պլատինե: Մեծ եկամուտ են ապահովել նաև համերգային ելույթները 2012 թվականի հուլիսի մեկից մինչև 2013 թվականի հուլիսի մեկը նա 100 համերգ է տվել:

10. Մրայա Քերի (29 մլն դոլար)

Այս տարվա հիմնական եկամուտը ապահովել է All I Want For Christmas Is You ալբոմը18 մլն դոլար: Նրան բավարար եկամուտ է ապահովել նաև Americal Idol շոուի ժամանակ ելույթները: