«Ժողովուրդը» գրում է. «Մաքսային միությանն (ՄՄ) անդամակցելու դեպքում Հայաստանում կտրուկ կբարձրանան մի շարք ապրանքատեսակների գները, այդ թվում և՝ առաջին անհրաժեշտության մթերքների՝ ձեթի, շաքարավազի, թռչնամսի։ Այդ փաստը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը՝ ասելով «Այո, դա հնարավոր սցենար է, և դրանք սպասվող վնասներն են»։

Սակայն նա նաև հավելել է, թե ՄՄ-ին անդամակցելու օգուտները կգերազանցեն սպասվող վնասները։ Նախարարը երեկ նշել է, թե ամբողջովին կանխատեսելի չեն ՄՄ-ի ռիսկերն ու խոչընդոտները. «Դեռ չի երևում, թե ՄՄ-ին անդամակցելու դեպքում ինչը կարող է հիմնական խոչընդոտ լինելը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։